416.92
4.78
387.22
+24
Եղանակը Երևանում
Հայ

Մասնագետները բոլոր ջանքերը գործադրում են Հայաստանի սեյսմիկ պաշտպանության մակարդակի բարձրացման համար. փորձագետ

16:48
05 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ մասնագետները գործադրում են բոլոր ջանքերը` երկրի սեյսմիկ պաշտպանության մակարդակի բարձրացման համար, ուրբաթ լրագրողներին ասաց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ղեկավար Հրաչյա Պետրոսյանը 1988 թ.–ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի հերթական տարելիցին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի երկրաշարժը չվերածվի աղետի, այլ մնա բնական երևույթ», – ասաց Պետրոսյանն` ավելացնելով, որ հիմա Հայաստանն ավելի շատ է պատրաստ ուժեղ երկրաշարժի, քան 1988 թ.–ին։

Փորձագետն ընդգծեց, որ գոյություն ունեն սեյսմիկ պաշտպանության երեք գլխավոր բաղկացուցիչներ` սեյսմիկ վտանգի ճիշտ գնահատում, շենքերի և շինությունների սեյսմիկ անվտանգության ապահովում, բնակչության իրազեկում և ուսուցում։

«Հաշվի առնելով բոլոր բաղկացուցիչները` մենք սեյսմիկ պաշտպանության հարցերի ուսուցում ենք կազմակերպում։ Տարվա ընթացքում Հայաստանի և Արցախի տարածքում հանդիպումներ են կազմակերպվում տարբեր մասնագիտության և տարիքի մարդկանց հետ։ Ծրագրերը տարբեր են, և դրանք հրապարակվում են գերատեսչության կայքում», – ասաց Պետրոսյանը։

Նա նաև ավելացրեց, որ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը համալրվում է նոր սարքավորումներով։ «Վերջերս չեխ մասնագետների հետ համատեղ տեղադրվեց թեքությունը չափող սարք, որը ֆիքսում է տվյալները, որոնց համաձայն կարելի է ուսումնասիրել երկրագնդի կեղևի տեկտոնիկ շարժն ու ձևափոխությունը», – նշեց փորձագետը։

Պետրոսյանի խոսքերով` գործունեությունը վերսկսել է նաև «Այրիս» միջազգային սեյսմակայանը, որն աշխատում է 4–րդ սերնդի սարքավորումների հիման վրա, վերագործարկվել է Գառնիի աստղադիտարանի յուրօրինակ դեֆորմոգրաֆը։ «Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատմանն ուղղված միջոցառումներ են իրականացվում, այս պահին Հայաստանի և Արցախի տարածքում գործում է 150 գիտական կայան», – ասաց ծառայության ղեկավարը։

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ ավերվեցին մասամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, նրա ուժգնությունը, գնահատելով 12-բալանոց սանդղակով, կախված շինությունների ավերվածության աստիճանից՝ հասել է 10 բալի, Լենինականում (Գյումրի)՝ 9 բալի, Կիրովականում (Վանաձոր)՝ 8 բալի։ Սպիտակ քաղաքն ավերվել էր հիմնովին: Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդամներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։-0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին