ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից. Փաշինյան

02.07.2025, 10:57
Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն, նշել է Փաշինյանը
ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում։ 

«Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին և հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որևէ խնդիր չեն ունենա», – գրել է Փաշինյանը։ 

Նա նաև նշել է, որ նրանք ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազատվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն և նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի։