Չինաստանն ու Վենեսուելան երրորդ արբանյակն ուղեծիր հանելու մասին համաձայնագիր են ստորագրել

06.10.2014, 12:51
Չինաստանի պետական ընկերությունն ու Վենեսուելայի կառավարությունը երրորդ արբանյակ ստեղծելու և Չինաստանի տարածքից այն ուղեծիր հանելու մասին համաձայնագիր են ստորագրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սինհուա գործակալությանը։
Չինաստանն ու Վենեսուելան երրորդ արբանյակն ուղեծիր հանելու մասին համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Չինաստանի պետական ընկերությունն ու Վենեսուելայի կառավարությունը երրորդ արբանյակ ստեղծելու և Չինաստանի տարածքից այն ուղեծիր հանելու մասին համաձայնագիր են ստորագրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սինհուա գործակալությանը։

Համաձայնագիրը ստորագրվել է կիրակի Կարակասում։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդգծել է, որ «այժմ Վենեսուելան այս նոր գործիքի շնորհիվ տեխնոլոգիապես անկախ կլինի»։

Արբանյակը կկոչվի վենեսուելական հերոս Անտոնիո Խոսե դը Սուկեի անունով։ Կողմերը նախագծի արժեքի և ժամկետի վերաբերյալ տեղեկություն դեռ չեն հրապարակել։ -0-