415.29
4.72
387.04
+22
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը փրկօղակ է Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների համար լեզվի և մշակույթի պահպանման պայքարում. արևելագետ

15:01
18 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդները, մասնավորապես, թալիշները, թաթերը, Հայաստանը համարում են իրենց լեզվի և մշակույթի պահպանման միակ փրկօղակը, երեքշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ դոցենտ Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով` մասնավորապես, մշակութային–հասարակական ասպեկտում հայերի և թալիշների միջև վերջին տարիներին «որոշակի միություն» էր ստեղծվել։

«Վերջին մեկուկես տարիներին Թալիշների ազգային շարժումը սերտ համագործակցություն է հաստատել հայերի, մասնավորապես, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների հետ, քանի որ, զրկված լինելով սեփական մշակույթը, սեփական ինքնագիտակցությունը և սեփական լեզուն պատմական հայրենիքում զարգացնելու հնարավորությունից, նրանք գիտական օժանդակության կարիք ունեն, որն այս պահին նրանց տրամադրում են Հայաստանի գիտահասարակական շրջանակները»,– ասաց Ոսկանյանը։

Փորձագետը միաժամանակ նշեց, որ հայ գիտնականներից, մասնավորապես, արևելագետներից, թալիշներն ակնկալում են թալիշագիտության տարբեր ասպեկտների լուսաբանում, այդ թվում, այդ ժողովրդի լեզվի, մշակույթի և պատմության բնագավառում։

Հայ–թալիշական խորացող համագործակցության դրսևորումներից մեկը մեկ տարի առաջ «Թալիշաստանի ձայնը» ռադիոկայանի ստեղծումն էր, որի հեռարձակումները կատարվում են Շուշիից, և որի նպատակներից մեկը պաշտոնական Բաքվում տեղաբնիկ թալիշների շրջանում հայատյացությունն արմատախիլ անելու ձգտումն է և հայ–թալիշական համագործակցոթւյան հիմքերի ստեղծումը։

Որպես հայ–թալիշական գիտական փոխգործակցության մեկ այլ օրինակ` Ոսկանյանը նշեց նախորդ տարվա սեպտեմբերին Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի մշակած «Թալիշագիտություն» մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագիրը։

Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների ազգային ինքնության մասին աշխարհում գիտական լայն շրջանակներում իրազեկվածության բարձրացմանն ուղղված գիտական այլ նախաձեռնությունների թվում արևելագետը նշեց այս տարվա մայիսին Երևանում ծրագրված թաթագիտության առաջին միջազգային համաժողովը, որին նախատեսվում է, որ կմասնակցեն գիտնականներ աշխարհի մի շարք տարածաշրջաններից, այդ թվում` Իրանից և Հյուսիսային Կովկասից։

Ոսկանյանը կարծում է նաև, որ Հայաստանը պետք է օժանդակի Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների ազգային ինքնագիտակցությանը, իսկ թալիշների հարցում ավելի ծրագրավորված քաղաքականություն վարի` միաժամանակ շատ չբարձրաձայնելով դրա մասին։

Կովկասի պարսիկները կամ թաթերն այժմ բնակվում են հիմնականում Ադրբեջանի հյուսիսային շրջաններում (պատմական Շիրվան) և Դաղստանում։ Թալիշները հիմնականում բնակվում են մերձկասպյան շրջանի հարավ–արևելքում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին