Բայկոնուր տիեզերակայանի ղեկավար է նշանակվել Միխայիլ Վարդանյանը

25.02.2014, 19:11
Բայկոնուր տիեզերակայանի նոր ղեկավար է նշանակվել Միխայիլ Վարդանյանը, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ռոսկոսմոսի մամուլի ծառայության ղեկավար Իրինա Զուբարյովան։
Բայկոնուր տիեզերակայանի ղեկավար է նշանակվել Միխայիլ Վարդանյանը

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Բայկոնուր տիեզերակայանի նոր ղեկավար է նշանակվել Միխայիլ Վարդանյանը, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ռոսկոսմոսի մամուլի ծառայության ղեկավար Իրինա Զուբարյովան։

«Հաստատվել է «Վերգետնյա տիեզերական ենթակառուցվածքի օբյեկտների շահագործման կենտրոն» դաշնային պետական ունիտար ձեռնարկության մասնաճյուղ «Յուժնի» տիեզերակայանի տնօրենի պաշտոնում Միխայիլ Վարդանյանի նշանակման հրամանը», – նշել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Միխայիլ Վարդանյանը ծնվել է 1959 թ.–ի մարտի 20–ին Գռոզնիում։ 1981 թ.–ին ավարտել է Մոժայսկու անվան ռազմական ինժեներական ինստիտուտը, 1990 թ.–ին` Ձերժինսկու անվան ռազմական ակադեմիան։

Վարդանյանի ողջ կյանքն ու կարիերան կապված է Բայկոնուրի հետ։ 1981–2011 թթ. նա եղել է ԽՍՀՄ ԶՈւ և ՌԴ տիեզերակայանի ինժեներային և հրամանատարաշտաբային պաշտոններում, զորամասերից մեկի բաժնի ինժեներից դարձել է ՌԴ ՊՆ պետական 5–րդ փորձարկման տիեզերակայանի (այդպես էր կոչվում Բայկոնուրը մինչև ապառազմականացումը) պետ։

Վերջին տարիներին Վարդանյանն աշխատել է Ա. Գ. Իոսիֆյանի անվան «Մոնիտորինգի տիեզերական համակարգեր, տեղեկատվական–կառավարող և էլեկտրամեխանիկական համալիրներ» գիտա-արտադրական կորպորացիայում` գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում։ –0–