Գիտության և կրթության բնագավառում ունեցած մեծ վաստակի համար ՀՀ ԳԱԱ գիտնականներն արժանացան պետական պարգևների

28.11.2011, 18:47
Գիտության և կրթության բնագավառում ունեցած մեծ վաստակի համար ՀՀ ԳԱԱ գիտնականներն արժանացան պետական պարգևների

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ գիտության, կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա եւ արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար ՀՀ ԳԱԱ վաստակաշատ գիտնականներ արժանացել են պետական պարգևների եւ վաստակավոր գործչի պատվավոր կոչման:

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ գիտնականներին շնորհավորեցին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Անանիա Շիրակացու մեդալին է արժանացել ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող Արթուր Նիկողոսյանը: Մովսես Խորենացու մեդալին են  արժանացել ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի բաժնի վարիչ Գեւորգ Գյոդակյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լավրենտի Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Ղազախեցյանը, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գեւորգ Պողոսյանը:

Գիտության վաստակավոր գործչի կոչում են ստացել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենագիտության ամբիոնի պրոֆեսոր,  ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Արմեն Սիմոնյանը:   ---0-