ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիան առաջին անգամ գիտաժողով է անցկացնում Հայաստանում

11.11.2011, 12:40
ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիան առաջին անգամ գիտաժողով է անցկացնում Հայաստանում

ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիան (ՄԲԴԱ) առաջին անգամ գիտաժողով է անցկացնում ՌԴ-ի սահմաններից դուրս՝ Հայաստանում:

«Ցուցահանդեսը որպես կրտսեր դպրոցականների հետազոտական գործունեության ներկայացման միջոց» թեմայով գիտաժողովը կանցկացվի մինչև նոյեմբերի 13-ը Երևանում: Գիտաժողովի մասնակիցներն են կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչները ՌԴ-ից, Ուկրաինայից, Ղազախստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Անգլիայից և Իսպանիայից:

ՄԲԴԱ-ի գործադիր տնօրեն Նատալիա Բարինովան նշել է, որ Երևանում գիտաժողովի անցկացումը հնարավորություն կտա ծանոթանալ և քննարկել հանրապետության կրթական համակարգի հետ կապված հիմնական հարցերն ու խնդիրները:
«Մենք ցանկանում ենք օգնել մեր հայ գործընկերներին համատեղել այն լավագույնը, որ կա ազգային կրթության և միջազգային կրթական համակարգում», -ասել է նա:

Գիտաժողովին կքննարկվեն Միջազգային բակալավրիատի կրտսեր դպրոցի ծրագրի նպատակը, մոտեցումները, գնահատման եղանակները և սաների հետազոտական գործունեության ներկայացման կազմակերպումն ու իրագործումը:-0-