ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն 2010 թվականին երիտասարդ գիտնականների 22 ծրագիր է ֆինանսավորել

27.12.2010, 17:09
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն 2010 թվականին երիտասարդ գիտնականների 22 ծրագիր է ֆինանսավորել
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն 2010 թվականին երիտասարդ գիտնականների 22 ծրագիր է ֆինանսավորել

Հայաստանի կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն 2010 թվականին երիտասարդ գիտաշխատողների 22 ծրագիր է ֆինանսավորել, ասաց կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

«Դրանց մի մասը մոտ 1,5 մլն դրամ արժողությամբ անհատական ծրագրեր են (ավելի քան 4 հազ. ԱՄՆ դոլար) և մինչև 3,5 մլն դրամ արժողությամբ խմբակային ծրագրեր (մոտ 9,7 հազ. դոլար)»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հարությունյանը:

Նրա խոսքերով, տվյալ պահին Կոմիտեն մի շարք միջոցառումներ է իրագործում գիտության «երիտասարդացման» ուղղությամբ: Հարությունյանը, մասնավորապես, նշեց 2010 թվականին կազմակերպած երիտասարդական ամառային երեք դպրոցները:

Բացի այդ, Հարությունյանի խոսքերով, այս տարի 14 երիտասարդ գիտնականներ մասնակցել են միջազգային գիտաժողովների:

Հարությունյանը նշեց նաև, որ տեղեկատվություն է ստացվել 91 կրթական հաստատությունից գիտաշխատողների, նրանց գիտական աստիճանների և գիտական աշխատությունների թեմաների մասին, ինչպես նաև ստեղծվել է արտերկրում գտնվող  556 հայ գիտնականների տվյալների բազա: -0-