www.mediagid.am հայկական ազգային տեղեկատվական համակարգը համալրվել է նոր մասնակիցներով

06.12.2010, 11:46
www.mediagid.am հայկական ազգային տեղեկատվական համակարգը համալրվել է նոր մասնակիցներով
www.mediagid.am հայկական ազգային տեղեկատվական համակարգը համալրվել է նոր մասնակիցներով

«Times.am» լրատվական գործակալությունն ու  PCNews.am պորտալը միացել են Հայաստանում առաջին ազգային տեղեկատվական համակարգին՝ www.mediagid.am-ին:

«All Media» ՓԲԸ-ն նոյեմբերի 30-ին նոր ինտերնետային նախագիծ է գործարկել՝ Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am-ը:

«Նախագծի մեկնարկի պահից ութ լրատվական ռեսուրսներ ագրեգատորին միանալու ցանկություն են հայտնել, և նրանց հայտերն այժմ քննարկման փուլում են: Այս պահին «Times.am»-ը և  PCNews.am-ն անցել են հոսքերի տեխնիկական համաձայնեցումն ու միացել համակարգին»,- ասաց  www.mediagid.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, համակարգին մասնակցելու հայտ ներկայացրած ընկերությունները, մասնավորապես, սեփական կոնտենտի առկայության մանրազնին ընտրություն են անցնում:

«Times.am» լրատվական գործակալությունը լուսաբանում է Հայաստանի, Արցախի և ողջ հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական, տնտեսական ու սոցիալական իրադարձությունները:

PCNews.am պորտալը հրապարակում է Հայաստանի և աշխարհի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող տեղեկատվություն, կայքում ներկայացված են տարատեսակ համակարգչային ծրագրեր, ուսուցանող տեսանյութեր և ՏՏ ոլորտի արտադրության ու ծառայությունների համեմատական վերլուծությունը:

MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։ www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։ Համակարգի գլխավոր սկզբունքներն են՝ հրատապություն, արդիականություն, մատչելիություն, անկողմնակալություն աղբյուրների նկատմամբ։

www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացվում է մինչև 1000 միավոր տեղեկատվություն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Տեղեկատվությունը թարմացվում է շուրջօրյա՝ իրական ժամանակի ռեժիմում։

Կայքի ինքնատիպ նորույթների թվում է հանրաճանաչության ցուցիչն ըստ կատեգորիաների՝ մարդիկ, ընկերություններ, սպորտ, շոու-բիզնես։ Երբ հաղորդագրությունը հայտնվում է MediaGid.am-ում, հատուկ մոդուլը նյութերում անունների և ընկերությունների անվանումների որոնում է իրականացնում։ Ընդ որում՝ հաշվարկն անցկացվում է բոլոր նյութերով՝ անկախ հաղորդագրության  լեզվից։ Կայքի այցելուների համար հասանելի է նաև որոնողական համակարգը, լուրերի պահոցը, եղանակի տեսությունը Հայաստանի 22 քաղաքում, ինչպես նաև բանկերում արժույթի փոխարժեքները։

MediaGid ազգային տեղեկատվական համակարգը հատուկ գործընկերային ծրագիր է մշակել ԶԼՄ-ների համար, ինչը նրանց հնարավորություն կընձեռի ավելացնել հաճախելիությունը և ընդլայնել իրենց լսարանը։ Գործընկերային ծրագրին կարող են մասնակցել լրատվական գործակալությունները, տպագիր ԶԼՄ-ների էլեկտրոնային տարբերակները, հեռուստաալիքների և ռադիոկայանների կայքերը, ցանցային և թեմատիկ հրատարակությունները։

«All Media» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թվականին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Media» ՓԲԸ-ի հետաքրքրությունների ոլորտում են նաև ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, համատեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը:-0-