Երևանում կանցկացվի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ՝ ապրիլի 25-ին Երևանում կանցկացվի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, որին հրավիրված են նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԳԱԱ-ի մամուլի ծառայությունից։
Ժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կզեկուցի ՀՀ ԳԱԱ 2007թ. գիտական գործունեության հիմնական արդյունքների մասին:
ՀՀ ԳԱԱ 2007թ. գիտակազմակերպական գործունեությունը կներկայացնի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Բաբկեն Հարությունյանը։
Ժողովին կներկայացվի նաև «ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի 2003-2007թթ. հնագիտական պեղումների հիմնական արդյունքները և դրանց նշանակությունը Հայոց պատմության մի շարք հիմնահարցերի լուծման գործում» զեկույցը։
Ընհանուր ժողովին կմասնակցեն ՀՀ կառավարության և ԱԺ ներկայացուցիչներ, հայտնի գիտնականներ, գիտական հասարակայնություն:-0-