Երևանում հոկտեմբերի 26-28-ը կանցկացվի բարձր տեխնոլոգիաների «Digitec-2007» ցուցահանդեսը

17.10.2007, 18:30
Երևանում հոկտեմբերի 26-28-ը կանցկացվի բարձր տեխնոլոգիաների «Digitec-2007» ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Երևանում հոկտեմբերի 26-28-ը կանցկացվի տեղեկատվական, հեռահաղորդակցման, բարձր տեխնոլոգիաների «Digitec-2007» ցուցահանդեսը, որը կազմակերպել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միությունը (UITE)։

Ինչպես չորեքշաբթի հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը UITE-ից, ցուցահանդեսի հիմնական նպատակն է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների և սպառողների միջև գործնական մթնոլորտի ձևավորումը։

«Digitec-2007» ցուցահանդեսը ներառում է հետևյալ ոլորտները. համակարգչային սարքավորումներ, հեռահաղորդակցություն, անլար ցանցեր, ծրագրային ապահովում, ֆինանսական համկարգեր, էլեկտրոնային կառավարում, էլեկտրոնային բիզնես, ՏՀՏ կրթություն, գիտահետազոտական աշխատանքներ և այլն։

«Digitec-2007» ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված է մի շարք խորհրդակցությունների անցկացում։

«Digitec-2007»-ն կանցկացվի ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությամբ, USAID/CAPS  ծրագրի աջակցությամբ։--0--