ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Սինոփսիս» ընկերությունը նախատեսում է երիտասարդ դասախոսներին (մինչև 30 տարեկան) տրամադրել դասախոսական դրամաշնորհ, որը կկոչվի հայ մեծ գիտնական Անանիա Շիրակացու անունով:
Ինչպես «Նովոստի-Արմենիային» երկուշաբթի հայտնեց «Սինոփսիս-Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատու Գ.Մարկոսյանը՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության և Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր, համաձայն որի ստեղծվում է «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» համահամալսարանական ամբիոնը:
Դրամաշնորհը նպատակաուղղված է երիտասարդ կադրերի շրջանում համալսարանական դասախոսական գործունեությամբ զբաղվելու նկատմամբ հետաքրքրության մեծացմանը:
«Սինոփսիս» ընկերության ղեկավարությանը գտնում է, որ նման քայլերը կնպաստեն ԲՈՒՀ-երում դասախոսական կազմի երտասարդացման խնդրի լուծմանը»,-ասված է հաղորդագրությունում:
Համաձայն պայմանագրի` «Սինոփսիս» ընկերությունը Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանին կտրամադրի նաև “Սինոփսիսի» էլեկտրոնային ավտոմատացված նախագծման համալսարանական ծրագրային գործիքների 50 ամբողջական փաթեթներ և դրանց օգտագործման լիցենզիաները:
Համաձայն հաղորդագրության՝«Սինոփսիս» ընկերության պատվիրակության կազմում եղել են «Սինոփսիս» ընկերության նախագահ, գլխավոր օպերացիոն տնօրեն Չի-Ֆուն Չանը (Chi-Foon Chan, President and COO of Synopsys), ընկերության ռազմավարական շուկաների զարգացման գծով փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը (Rich Goldman), Սինոփսիս Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյայանը և այլոք:
Sy Synopsys Inc ՏՏ ամերիկյան ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանին սեպտեմբերի 24-ին, (Dr.Chi-Foon Chan) շնորհվել է Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի «Պատվավոր դոկտորի» կոչում։
Synopsys Inc ընկերությունը հայկական շուկա է մուտք գործել 2004 թ.-ի հոկտեմբերին՝ Leda Design-ի և Monterey Arset-ի Synopsys Armenia միասնական ԲԲԸ միաձուլումից հետո։ Երկու տարվա ընթացքում Synopsys Inc-ը Հայաստանին է տրամադրել 360 միլիոն դոլար արժողությամբ տեխնիկական ներդրում։ -0-