Մինչև 2012թ. դեպի Լուսին ռուս տիեզերագնացների թռիչքներ ծրագրված չեն, լրագրողներին երեքշաբթի հայտնել է Ռոսկոսմոսի ղեկավարի տեղակալ Վիտալի Դավիդովը։
«Առայժմ մինչև 2012թ. Ռուսաստանի Դաշնային տիեզերական ծրագրում դեպի Լուսին թռիչք ծրագրված չէ»,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ ասել է նա։
«Ռուսաստանի լուսնային ծրագիրը ճշգրտվելու է»,- իր հերթին ասել է երեքշաբթի «Էներգիա» ՌՏՁ-ի բաժնետերերի կողմից արտահերթ նիստում ընտրված ձեռնարկության նոր նախագահ Վիտալի Լոպոտան։
«Տեխնիկապես մենք պատրաստ ենք նման նախագծի, իսկ բարոյապես՝ միայն ֆինանսական օգնությամբ»,- ասել է Լոպոտան։–0—