Samsung-ը ներկայացրել է չորս տեսախցիկով նոր Galaxy A9-ը

14.10.2018, 20:50
Samsung ընկերությունը Կուալա Լումպուրում ներկայացրել է չորս տեսախցիկներով նոր Galaxy A9-ը:
Samsung-ը ներկայացրել է չորս տեսախցիկով նոր Galaxy A9-ը
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Samsung ընկերությունը Կուալա Լումպուրում ներկայացրել է չորս տեսախցիկներով նոր Galaxy A9-ը, հայտնում է 360tv.ru-ն` հղում անելով The Verge-ին:

Հիմնական տեսախցիկից բացի, սմարթֆոնի հետնամասում տեղադրվել են նաև հեռուստաօբյեկտիվ, լայն անկյունային և դիմանկարային օբյեկտիվներ։ Ընկերությունում կարծում են, որ այդ չորս տեսախցիկների առկայությունը համապատասխանում է օգտատերերի բոլոր պահանջներին։

Հիմնական տեսախցիկի կետայնությունն է 24 մեգապիկսել, երկրորդ, լայնանկյուն տեսախցիկն ունի 8 մեգապիկքսել կետայնություն: Երրորդը, որը փաստացի հեռուստաօբյեկտիվ է, կրկնակի խոշորացմամբ և 10 մեգափիքսել կետայնությամբ։ Իսկ վերջինը` դիմանկարային օբյեկտիվը, 5 մեգափիքսել կետայնություն ունի:

Բացի այդ, սմարթֆոնի դիմերեսին տեղադրված է 24 մեգապիկսելանոց ևս մեկ տեսախցիկ՝ նախատեսված սելֆիների համար: Ընկերությունում խոստանում են նաև, որ սմարթֆոնի մարտկոցը երկար կաշխատի առանց լիցքավորման։ Այն նաև արագ լիցքավորվում է անլար լիցքավորման միջոցով։

Սմարթֆոնը վաճառքում կհայտնվի նոյեմբերին, նրա գինը կկազմի 730 դոլար։-0-