Ռուսաց լեզվի օլիմպիադա է անցկացվել Մոսկվայի տանը Երևանում

07.11.2015, 18:30
Ռուսաց լեզվի օլիմպիադա է անցկացվել Մոսկվայի տանը Երևանում:
Ռուսաց լեզվի օլիմպիադա է անցկացվել Մոսկվայի տանը Երևանում
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաց լեզվի օլիմպիադա է անցկացվել Մոսկվայի տանը Երևանում:

Հայաստանի մայրաքաղաքի հիմնական դպրոցների 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները շարադրություն են գրել «Հիշում և պահանջում եմ» թեմայով` նվիրված Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Մոսկվայի կառավարության և Մոսկվա քաղաքի արտաքին քաղաքական և միջազգային կապերի օժանդակությամբ Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարար կենտրոնի կազմակերպած օլիմպիադային մասնակցել է 73 աշակերտ: Շարադրությունը գրելուն հատկացվել է չորս ժամ, հայտնում է ՄԳԿԿ մամուլի ծառայությունը:

Մի քանի օր անց պրոֆեսիոնալ ժյուրին կհայտարարի օլիմպիադայի արդյունքները և հանդիսավոր կերպով արժեքավոր մրցանակներ կհանձնի հաղթողներին: Պարգևատրման արարողությունը կկայանա Մոսկվայի տանը:

Օլիմպիադայի գլխավոր նպատակներն ու խնդիրներն են` ռուսաց լեզվի և գրականության նկատմամբ ու բազմադարյան հայ-ռուսական կապերի նկատմամբ հետաքրքրության զարգացումն է: Միջոցառումն արդեն ավանդական է դարձել և «Մոսկվայի տանն» անցկացվում է ամեն տարի: Նախորդ տարի դրան մասնակցել էր Հայաստանի դպրոցների 10-12-րդ դասարանների ավելի քան 80 աշակերտ: --0--