573.17
6.58
485
+31
Եղանակը Երևանում
Հայ

«Ռոստելեկոմ»-ը աջակցում է ՀՀ-ում հեռավար կրթությանը

18:39
19 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Մարտի19-ից «Ռոստելեկոմ»-ը՝ «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ՝ համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, ներկայացնում է նոր կրթական հեռուստաալիք՝ Hybrid Edu(ch121), որը կհեռարձակվի ընկերության ՍՄԱՐԹ hեռուստատեսության միջոցով։ Այս մասին հայտնում է «Ռոստելեկոմ»-ի մամուլի ծառայությունը։

Hybrid Edu հեռուստաալիքի ծրագիրը ներառում է հանրակրթական դպրոցների մի շարք առարկաների վերաբերյալ տեսանյութեր, որոնք հնարավոր է դիտել 7 օր catch-up-ի հնարավորությամբ։

Նրանց համար, ովքեր չեն դիտել եթերը կամ ցանկանում են ամրապնդել ուսումնական նյութերը, հեռուստաալիքի եթերում հեռարձակվող բոլոր տեսանյութերը հասանելի կլինեն նաև ՍՄԱՐԹ հեռուստատեսության Ֆիլմադարանի Սերիալներ բաժնի ուսուցողական հարթակում՝ ԿԳՄՍ առանձին ենթաբաժիններով:

«Ուրախ ենք աջակցելու մեր երկրում հեռավար կրթության իրականացման այս կարևոր գործընթացին, որին միացել են ոլորտի լավագույն մասնագետներն ու ուսուցիչները։ Ստեղծված իրավիճակում շատ կարևոր է համախմբել ուժերը և ապահովել հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործընթացների շարունակականությունը։ Կոչ ենք անում բոլորին օգտագործելու հեռավար կրթության յուրաքանչյուր գործիք՝ տեսակապեր, սոցիալական մեդիաների հարթակներ, էլեկտրոնային փոստեր և այլն՝ գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու և դասապրոցեսների անընդհատությունն ապահովելու համար։ Ռստելեկոմն իր տեխնոլոգիական պատրաստվածությամբ ամբողջովին պատրաստ է սպասարկել ցանկացած տեսակի էլեկտրոնային ծառայություն, որը կիրառվում է կրթության և այլ ոլորտներում»,֊ նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Յուրաքանչյուր օրվա դասցուցակ նախապես հրապարակվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Տեսանյութերը պարբերաբար համալրվում են և տեղադրվում յութուբյան հատուկ ալիքում armeduchannel։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է նաև հեռավար ուուցման ռեսուրսների հարթակ՝ heravar.armedu.am, որտեղ հավաքված են հեռավար կրթության գործիքների հղումներ։

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am)
2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:
2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։
«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:
Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:
Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:
Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:
2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

***
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:
Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:
«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:
Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:
Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:15
28 Հուլիսի 2020
Երկրին է մոտենում 190 մետր տրամագծով աստղակերպ
Երկրին է մոտենում 190 մետր տրամագծով աստղակերպ. այն օգոստոսի 5-ին Երկրին կմոտենա 3․2 մլն կմ հեռավարության վրա
15:40
26 Հուլիսի 2020
Հայտնի է սովորությունը, որ մեծացնում է սրտի կաթվածի վտանգը
Գիտնականները նշել են սովորությունը, որ մեծացնում է սրտի կաթվածի վտանգը
21:45
25 Հուլիսի 2020
Գիտնականները ստեղծել են կորոնավիրուսը չեզոքացնող պաշտպանիչ դիմակ
Գիտնականները ստեղծել են կորոնավիրուսը չեզոքացնող պաշտպանիչ դիմակ
21:08
24 Հուլիսի 2020
Արդյոք դիմակները կարողանո՞ւմ են կանխել COVID-19-ի տարածումը (ՎԻԴԵՈ)
Արդյոք դիմակները կարողանո՞ւմ են կանխել COVID-19-ի տարածումը. ՎԻԴԵՈ
10:46
23 Հուլիսի 2020
ԱՀԿ-ն հայտնել է, թե երբ կսկսվի կորոնավիրուսի դեմ պատվաստումը
ԱՀԿ-ն հայտնել է, թե երբ կսկսվի կորոնավիրուսի դեմ պատվաստումը
14:04
21 Հուլիսի 2020
COVID-19-ի դեմ առաջին ռուսական պատվաստանյութը պատրաստ է
COVID-19-ի դեմ առաջին ռուսական պատվաստանյութը պատրաստ է
13:50
19 Հուլիսի 2020
Արդյոք հնարավո՞ր է COVID-19-ի փոխանցումը մոծակների միջոցով. գիտնականները գտել են պատասխանը
Արդյոք հնարավո՞ր է COVID-19-ի փոխանցումը մոծակների միջոցով. գիտնականները գտել են պատասխանը
12:54
11 Հուլիսի 2020
ՌԴ-ում հաջողությամբ ավարտվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի նախակլինիկական փորձարկումը
ՌԴ-ում հաջողությամբ ավարտվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի նախակլինիկական փորձարկումը

17:10
05 Հուլիսի 2020
The Sunday Times. Չինաստանն ավելի քան 6 տարի շարունակ պահպանում էր կորոնավիրուսի նմուշները
The Sunday Times. Չինաստանն ավելի քան 6 տարի շարունակ պահպանում էր կորոնավիրուսի նմուշները

18:26
04 Հուլիսի 2020
Բացառիկ աստղագիտական երևույթ. հուլիսի 4-ից Երկրից հնարավոր կլինի հետևել մոլորակների շքերթին
Բացառիկ աստղագիտական երևույթ. հուլիսի 4-ից Երկրից հնարավոր կլինի հետևել մոլորակների շքերթին

21:09
24 Հունիսի 2020
Ինչո՞վ է սուտը վտանգավոր առողջության համար. պարզաբանում են գիտնականները
Ինչո՞վ է սուտը վտանգավոր առողջության համար. պարզաբանում են գիտնականները
20:49
24 Հունիսի 2020
Արևի լույսը կարող է ոչնչացնել կորոնավիրուսը ընդամենը 30 րոպեում. վիրուսաբաններ
Արևի լույսը կարող է ոչնչացնել կորոնավիրուսը ընդամենը 30 րոպեում. վիրուսաբաններ