Քաղցկեղային բջիջները միմյանց փոխանցում են դեղորայքակայունությունը

10.06.2017, 15:49
Գիտնականները բացահայտել են քաղցկեղային բջիջների հաղորդակցման և միջբջջային տեղեկատվության փոխանակության բացառիկ ձևը։
Քաղցկեղային բջիջները միմյանց փոխանցում են դեղորայքակայունությունը
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Գիտնականները բացահայտել են քաղցկեղային բջիջների հաղորդակցման և միջբջջային տեղեկատվության փոխանակության բացառիկ ձևը։

Այս մասին գրում է Life.ru–ն։

Այսպես կոչված, միջբջջային ազդանշանային համակարգի ֆենոմենը հայտնաբերել են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները։

Միջբջջային տեղեկատվության փոխանակումը թույլ է տալիս ուռուցքներին ծավալով մեծանալ նույնիսկ պրոֆիլային բուժման դեպքում։

Загружается новость ... "Лево"

Ուռուցքների արագ աճի գլխավոր պայմանների մեկն էնդոպլազմատիկ սթրեսն է։ Դրա սկսվելու ազդանշաններին ի պատասխան բջիջներում սկսում են զարգանալ պատասխան ազդանշանային կասկադներ, որոնք նվազեցնում են սպիտակուցի սինթեզը և «նորոգում» փչացած մոլեկուլները։

Հետազոտության հեղինակներն այս ազդանշանների հայտնվելու էությունը դեռ չեն ուսումնասիրել։ Հետազոտության գլխավոր նպատակն քաղցկեղային բջիջների փոխազդեցության մեխանիզմի վերծանումն է` դրան խանգարելու և ուռուցքի աճը դադարեցնելու նպատակով։ Հիվանդ բջիջնռրի հաղորդակցության խանգարումը հեռանկարում կօգնի մշակել ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի նոր մեթոդներ։ -0-