ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նախազգուշացնում է Հայաստանում Petya վտանգավոր վիրուսի տարածման մասին:
Ինչպես հաղորդում է Telecom.arka.am-ը կիբերհանցագործությունների կանխարգելմամբ և քննությամբ զբաղվող Group-IB ընկերությունը հաղորդել էր, որ Petya գաղտնագրող–վիրուսի հարձակման են ենթարկվել մի շարք ռուսական և ուկրաինական ընկերություններ: Նոր վիրուսի հարձակմանն են ենթարկվել նաև «Ռոսնեֆտը» «Բաշնեֆտը», Mars-ը, Nivea-ն և Mondelez International-ը (Alpen Gold շոկոլադի արտադրողը):
Загружается новость ...
"Право"
Պորտալի տվյալների համաձայն, նոր Petya վիրուսն արգելափակում է համակարգիչները և բիթկոյնի տեսքով 300 դոլարի չափով «փրկագին» պահանջում: Group-IB-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ վիրուսը լոկալ ցանցում տարածվում է այնպես, ինչպես WannaCry հայտնի վիրուսը: Ընկերության մասնագետները պարզել են, որ վերջերս Petya վիրուսն օգտագործել է Cobalt խմբավորումը`նպատակ ունենալով թաքցնել ֆինանսական հաստատությունների վրա թիրախային գրոհի հետքերը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում Կասպերսկի հակավիրուսների դետեկտ արած ամենաակտիվ վիրուսներից հենց հիմա Ուկրաինան, Ռուսաստանն ու Եվրոպան բմբլող վիրուսն է: (Դեռ վերջնական պարզ չէ, թե սա Petya որ մոդիֆիկացիան է, և միանշանակ դեռ դետեկտ չի արվում, իհարկե, ինչպես հասկանում եմ, մուտացիաներ են գնում)։ Ասածս էն է, որ մեր մոտ էլ է լցվել»,- գրել է Մարտիրոսյանն իր Facebook-յան էջում:
Այս առումով նա անհատական համակարգիչներից օգտվողներին խորհուրդ է տվել անհապաղ թարմացնել հակավիրուսային հավելվածները և Windows-ը, ինչպես նաև սև ցուցակ «նետել» անծանոթ օգտատերերից ստացված նամակները և ոչ մի դեպքում չբացել դրանք:
Ի՞նչ է առաջարկում Symantec-ը
«Медуза»-ի հաղորդմամբ, Symantec-ի մասնագետները հրապարակել են Petya գաղտնագրող–վիրուսից համակարգիչները պաշտպանելու խորհուրդներ:
Խորհուրդներում նշվում է, որ Petya-ն հարձակման պահին C:\Windows\perfc ֆայլն է փնտրում: Եթե նման ֆայլ արդեն կա, ապա վիրուսն ավարտում է աշխատանքը` ենթադրելով, որ համակարգիչն արդեն վարակված է:
Petya-ից պաշտպանվելու նպատակով նման ֆայլ ստեղծելու համար կարելի է սովորական «Notepad» օգտագործել: Ընդ որում, տարբեր աղբյուրներ խորհուրդ են տալիս ստեղծել կամ perfc ֆայլ (առանց ընդլայնման) կամ perfc.dll: Մասնագետները նաև խորհուրդ են տալիս ֆայլը հասանելի դարձնել միայն ընթերցանության համար, որպեսզի վիրուսը դրանում չկարողանա փոփոխություններ անել: -0-