Փաշինյանը Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ է հանձնել անվանի աստղագետներին (ՎԻԴԵՈ)

13.02.2019, 18:20
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը:
Փաշինյանը Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ է հանձնել անվանի աստղագետներին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի–Արմենա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը, որը կայացել է հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետ Փաշինյանը Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակը հանձնել է Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Էդվարդ Վան Դեն Հոյվելին, ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Տուտուկովին և ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Լև Յունգելսոնին:

Մրցանակը շնորհվել են «Զանգվածեղ կրկնակի աստղերի, հատկապես ռելատիվիստական կրկնակիների և գրավիտացիոն ալիքների աղբյուրների ձևավորման ոլորտում առաջնային ուսումնասիրությունների համար» ուսումնասիրության համար:

Արարողության ընթացքում Փաշինյանը նշեց, որ Հայաստանը լիովին գիտակցում է մրցանակի հեղինակության կարևորությունը։

«Նրա արժեքն են կազմում գիտական հանրության կողմից ընդունված լինելը, ճանաչված գիտնականների անունները, ովքեր կդառնան դափնեկիրներ և իրենց արժանի տեղը կգրավեն Վիկտոր Համբարձումյանի փառապանծ անվան կողքին: Որքան բարձրակարգ գիտնականներ են շահում մրցանակը, այնքան աճում է նրա նկատմամբ վստահությունն ու նրա միջազգային հեղինակությունը»,– ասաց նա։

Վարչապետի խոսքով, ներկայացված աշխատանքների գիտական փորձաքննությունը ամբողջովին վստահված է միջազգային հանձնաժողովին, որի անդամներն են աշխարհահռչակ և միևնույն ժամանակ խիստ անաչառ ու բծախնդիր գիտնականներ, որոնց որոշումից է կախված թե՛ տվյալ տարվա մրցանակակիրների ընտրությունը և թե՛ մրցանակի հեղինակության հետագա ամրապնդումը:

Загружается новость ... "Лево"

«Բավական է ասել, որ հանձնաժողովի անդամների թվում են Նոբելյան մրցանակակիր, Միջազգային աստղագիտական միության նախորդ երկու նախագահները և մի շարք այլ ճանաչված աստղագետներ»,– հստակեցրեց նա։

Խոսելով Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2018թ. դափնեկիրներ պրոֆեսոր Էդվարդ վան դեն Հոյվելի (Նիդերլանդներ), պրոֆեսոր Ալեքսանդր Տուտուկովի (ՌԴ) և պրոֆեսոր Լև Յունգելսոնի (ՌԴ) մասին` վարչապետն ընդգծեց, որ նրանք երեքն էլ աշխատում են ժամանակակից աստղագիտության ամենաառաջավոր ճակատում, երեքն էլ բազմաթիվ գիտական հայտնագործությունների հեղինակներ են:

«Ներկայացված աշխատանքն անցել է ամենախիստ և բծախնդիր գիտական փորձաքննություն և բազմիցս քննարկվել է միջազգային հանձնաժողովի կողմից: Հուսով ենք, որ մրցանակները ստանալուց հետո նրանք ավելի մեծ եռանդով կշարունակեն իրենց գիտական գործունեությունը, իսկ Հայաստանի գիտությունը, մասնավորապես աստղագիտությունը նույնպես նրանց մշտական հոգածության կենտրոնում կլինեն»,– ասաց նա։

Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակն աստղագիտության և աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների կարևոր մրցանակներից է: Այն շնորհվում է որևէ երկրի և ազգության ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ոլորտում նշանակալից ներդրում ունեցող ականավոր գիտնականներին: Մրցանակը շնորհվում է 2010 թ. ի վեր՝ յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ. 2010-2016 թթ. ՀՀ կառավարության կողմից այն սահմանվել է 500.000 ԱՄՆ դոլար, 2018 թ. սկսած՝ 300.000 ԱՄՆ դոլար: Մրցանակի համար շնորհվում են մրցանակի դափնեկրի դիպլոմ, պատվոնշան՝ այն հավաստող հավաստագրով, 200.000 ԱՄՆ դոլարի չափով դրամական պարգև և 100.000 ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ, որոնք մրցանակը ստանալուն հաջորդող 2 տարում օգտագործվում են Հայաստանում աստղաֆիզիկայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման համար: -0-