Մարդու մատների երկարությունը որոշում է նրա տաղանդները

17.10.2016, 21:09
Պարզվում է, որ մարդու մատներն էլ շատ բան կարող են պատմել դրանց տիրոջ մասին։
Մարդու մատների երկարությունը որոշում է նրա տաղանդները
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի գիտնական Կարլ Պինսկան իր դոկտորական թեզում որոշել է դիտարկել այն հարցը, թե իսկապե՞ս մարդու ցուցամատն ու մատնեմատի երկարությունը կարող է պատմել նրա տաղանդների, օրինակ, սպորտի, մաթեմատիկայի կամ այլ ոլորտների ընդունակությունների մասին։

Այս գիտափորձի էությունը հակիրճ ներկայացնում է vokrugsveta.ru կայքը։

Մատների երկարության վրա թեստոսթերոնի մակարդակն ազդում է ներարգանդային զարգացման ժամանակ` որքան այն բարձր է, այնքան երկար ա մատնեմատը ցուցամատի համեմատ։

Համարվում է, որ այդպիսի մատներ ունեցող մարդիկ տարածական լավ մտածողություն, մաթեմատիկական ընդունակություններ և սպորտային ունակություններ ունեն։


Կարլ Պինսկու հետազոտությանը մասնակցել են թեստոսթերոնի տարբեր մակարդակով 42 կին, ում առաջարկվում էր լուծել տարբեր խնդիրներ։ Չափվել էր բոլոր մասնակիցների մատների երկարությունը։

Գիտափորձը հաստատեց, որ կարճ ցուցամատը վկայում է թեստոսթերոնի բարձր մակարդակի մասին նույնիսկ հասուն տարիքում։

Միաժամանակ, այդ հորմոնի ավելի բարձր մակարդակը նպաստում է մարդու ֆիզիկական ընդունակությունների զարգացմանը։

Գիտնականը նաև կապ է հայտնաբերել մաթեմատիկական լավ ընդունակությունների և տարածական ավելի զարգացած մտածողության միջև։ Թեստոսթերոնի ավելի ցածր մակարդակը մատնանշում է բանասիրական ավելի լավ ընդունակությունների և տեքստերի լավ հիշողության հետ։

Գիտնականի կարծիքով, ներարգանդային զարգացման ժամանակ թեստոսթերոնի ավելի բարձր մակարդակը կարող է կապված լինել ուշադրության և գերակտիվության պակասի համախտանիշի զարգացման, աուտիզմի և Թուրետի համախտանիշի բարձր ռիսկի հետ։ Թուրետի համախտանիշը կենտրոնական նյարդային համակարգի խանգարման գենետիկ հիվանդություն է, որը բնութագրվում է շարժողական բազմակի ջղաձգումներով։ Այդ հիվանդությունն ավելի հաճախ դիտվում է տղամարդկանց մոտ։

Իսկ թեստոսթերոնի ցածր մակարդակը կապված է դեպրեսիայի և տագնապային խանգարումների զարգացման ռիսկի մեծացման հետ, որոնք ավելի հաճախ նկատվում են կանանց մոտ։