Գիտնականները կյանքի տևողությունը կանխատեսելու եղանակ են հայտնաբերել

04.11.2018, 19:58
Մասնագետները վերլուծել են հետդաշտանադադարի ժամանակահատվածում 22 հազար կանանցից ստացված բժշկական տվյալները։
Գիտնականները կյանքի տևողությունը կանխատեսելու եղանակ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Կալիֆոռնիայի Սան–Դիեգոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ մինչև 90 տարեկան ապրած կանանց դստրերը նաև ունեցել են կյանքի բարձր տևողություն։ Այս մասին գրում է Lenta.ru–ն` հղում անելով MedicalXpress–ի հաղորդագրությանը։

Մասնագետները վերլուծել են հետդաշտանադադարի ժամանակահատվածում Women's Health Initiative խոշոր հետազոտությանը մասնակցած 22 հազար կանանցից ստացված բժշկական տվյալները։

Կամավորներին հետևելու ընթացքում ուսումնասիրվել է զանազան գործոնների (այդ թվում` ժառանգականությունը և միջավայրի ազդեցությունը) և քրոնիկ հիվանդությունների միջև եղած կապը, սակայն միաժամանակ հաշվի չեն առնվել կանանց շրջանում մահվան պատճառները։

Պարզվել է, որ հետազոտության այն մասնակիցները, ում մայրերն ապրել են մինչև 90 տարեկան, 25 տոկոսով աճել է այն հավանականությունը, որ նրանք չեն տառապի լուրջ հիվանդություններից, այդ թվում` ինսուլտից, շաքարախտից, քաղցկեղից, ինչպես նաև չեն դառնա հաշմանդամներ կոտրվածքների և այլ պատճառներով։

Բացի այդ, պարզվել է, որ եթե երկու ծնողներն ապրել են մինչև տարեց դառնալը, ապա առողջ ծերանալու հավանականությունն ավելացել է 38 տոկոսով։ -0-