Մշակվել է աշխարհում առաջին ճկուն հոլոգրաֆիկ սմարթֆոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
06.05.2016,
13:11
HoloFlex սմարթֆոնի նախատիպն են ստեղծել Քինգսթոն քաղաքի (Օնթարիո, Կանադա) Քուինսի համալսարանի ինժեներները։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Քինգսթոն քաղաքի (Օնթարիո, Կանադա) Քուինսի համալսարանի ինժեներները ստեղծել են HoloFlex սմարթֆոնի նախատիպը: Սարքի շնորհանդեսը տեսանյութի տեսքով հրապարակվել է Human Media Lab լաբորատորիայի YouTube-ի ալիքում: Հենց այդ լաբորատորիայում էլ իրականացվել են սարքի մշակումները, հայտնում է telecom.arka.am–ը։
HoloFlex-ն ունի ճկուն հոլոգրաֆիկ էկրան, որի շերտերից մեկը բաղկացած է մանրադիտակային ոսպնյակներից, որոնք ցրում են լույսը: Այդպիսով, էկրանի վրա առաջանում է տարածացուցական (ստերեոսկոպիկ) պատկեր, որը միաժամանակ կարող է տեսնել մի քանի մարդ: Ընդ որում, պատկերը տեսնելու համար հատուկ ակնոց պետք չի: Մատրիցայի պիքսել բանաձևը կազմում է 1080p, սակայն ոսպնյակների համակարգի պատճառով այն նվազում է մինչև 160x104 պիքսել:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ճկուն էկրան ունեցող այլ գաջեթներից HoloFlex-ը տարբերվում է նրանով, որ էկրանի ճկումներն ընկալում է որպես հրահանգներ: Այդպիսով, օգտատերը կարող է փոխել վիրտուալ օբյեկտնբերի միջև հեռավորությունը` սմարթֆոնին կորություն հաղորդելով: -0-