ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. / Նովոստի–Արմենիա/. Բենջամին Գեսկին ինսայդերը, ով պարբերաբար տեղեկություն է հրապարակում Apple-ի` դեռևս չհայտարարված արտադրանքների մասին, Twitter- ում տեղադրել է պատկեր, որը ներկայացնում է iPhone 8-ի` OLED էկրանով նախատիպը։
Ինչպես հաղորդում է telecom.arka.am–ը, հղում անելով «Российская газета»–ին, 2017 թ.–ին Apple–ի ֆլագմանը հասանելի կլինի չորս գունային տարբերակով։ Դրանցից մեկը հայելային կլինի։
Загружается новость ... "Лево"
Ներկայիս iPhone–ը կորպուսի վեց գունային երանգ ունի. կարմիր (Product RED), «սև օնիքս», «վարդագույն ոսկի», սև, արծաթ և ոսկի։ Հարկ է նշել, որ կորպուսի «սև օնիքս» փայլուն մակերևույթը, չնայած գրավիչ տեսքին, շատ արագ ծածկվում է մատնահետքերով և մանր քերծվածքներով։
Այլ ինսայդերների տեղեկատվության համաձայն, 2017 թ–ի երկրորդ կեսին Apple-ը մտադիր է թողարկել iPhone–ի երեք այլ տարբերակներ` էկրանի 4.7, 5.5 և 5.2 դյույմ անկյունագծերով։ Մոդելներից մեկը կունենա OLED մատրիցա, իսկ մյուսները կստանան ստանդարտ TFT էկրան։-0-