Ինչո՞վ է սուտը վտանգավոր առողջության համար. պարզաբանում են գիտնականները

24.06.2020, 21:09
Ինչո՞վ է սուտը վտանգավոր առողջության համար. պարզաբանում են գիտնականները
Ինչո՞վ է սուտը վտանգավոր առողջության համար. պարզաբանում են գիտնականները

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Արիզոնայի համալսարանում պարզել են, որ սուտն անմիջականորեն ազդում է մարդու առողջության վրա, հաղորդում է profile.ru-ն:

Загружается новость ... "Лево"

Գիտնականներն ապացուցել են, որ էմոցիաները թաքցնելը մեծացնում է սրտի հիվանդությունների զարգացման վտանգը: Երբ մարդը ստում է, նա սթրես է վերապրում, որը ծանրաբեռնում է սրտանոթային համակարգը:

Փորձարկումների ժամանակ գիտնականները ուսումնասիրել են վարքի երկու մոդել. մակերեսային, երբ մարդը ցուցադրում է իր զգացմունքները շրջապատին և խորքային, երբ մարդու էմոցիաները թաքնված են: Ստախոսը նյարդայնանում է, ինչի հետևանքով ինֆարկտի կամ ինսուլտի ռիսկը նրա համար զգալիորեն մեծանում է:

Գիտնականները հավելում են, որ սուտ խոսելուց հրաժարվելը 100%-ով չի պաշտպանի սրտանոթային հիվանդություններից, սակայն կնվազեցնի դրանց զարգացման վտանգը և էականորեն կերկարացնի կյանքը: -0-