414.47
5.17
388.44
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնվել են 230 նոր էմոջիներ, որոնք օգտագործման մեջ կմտնեն 2019 թ.-ին (ՎԻԴԵՈ)

20:15
10 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Emojipedia-ն ներկայացրել է 230 նոր էմոջիներ, որոնք կգործարկվեն 2019 թ.-ին, հայտնում է Life.ru-ն։

Նոր սմայլերի շարքում կլինեն հորանջող մարդու դեմք, սեղմված բռունցք և ձեռքեր բռնած մարդիկ, որոնցից յուրաքանչյուրի մաշկի գույնը հնարավոր կլինի փոխել առանձին։ Թարմացումը կսկսվի ապրիլին և կշարունակվի մինչև տարեվերջ։

Նոր սմայլերի ստեղծողները չեն մոռացել նաև հաշմանդամություն ունեցող անձանց մասին: Կտեսնենք պրոթեզի, լսողական համակարգի էմոջի, կտեսնենք նաև տարբեր սայլակներով հաշմանդամների և ձեռնափայտերով կույրերի:

Հիշեցնենք, որ 2018 թ.-ին նոր էմոջիներով, մասնավորապես, զարմացրել է iOS 12.1-ը, որտեղ հայտնվել էր ավելի քան 70 նոր էմոջի, ամենահայտնին՝ հարբած մարդու դեմքը։-0-