Հայտնի է դարձել նիհարելուն խանգարող պատճառը

26.11.2016, 18:32
Աղիներում ապրող բակտերիաները կարող են դառնալ նիհարելուց հետո ավելորդ քաշի վերականգնման պատճառ։
Հայտնի է դարձել նիհարելուն խանգարող պատճառը
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վայցմանի ինստիտուտի իսրայելցի գիտնականներն Էրան Էլինավի գլխավորությամբ պարզել են, որ աղիներում ապրող բակտերիաները կարող են դառնալ նիհարելուց հետո ավելորդ քաշի վերականգնման պատճառ։ Իրենց եզրակացությունները մասնագետները ներկայացրել են Nature ամսագրում հրապարակված հոդվածում, գրում է lenta.ru–ն։ 

 - рис.1

Փորձի ընթացքում գիտնականներն օգտագործել են մկների, որոնց սկզբում կերակրել են ճարպերի բարձր պարունակությամբ ուտելիքով, ինչի հետևանքով կրծողների մարմնի զանգվածն ավելացել է։ Այնուհետև մկներին «նստեցրել են» սովորական, քաշն իջեցնող դիետայի վրա, ինչից հետո ցիկլը կրկնվել է։ Հետազոտության ընթացքում մասնագետները հետևել են միկրոբիոմի փոփոխություններին` կրծողների աղիներում ապրող միկրոօրգանիզմների գենոմներին։

 - рис.2

Պարզվել է, որ ճարպերի բարձր պարունակությամբ դիետայի հեևանքով հավաքած քաշը կորցնելուց հետո կրծողները կրկին սրընթաց սկսել են քաշ ավելացնել։ Միաժամանակ, յուրաքանչյուր ցիկլում ճարպակալումն ավելի խորն է եղել։

Գիտնականները վերադարձող ճարկապակումը կապել են աղիքային միկրոբիոտի հետ, որը կազմությունը փոխվել է առաջին ցիկլից հետո, ընդ որում` այդ փոփոխությունը կայուն բնույթ է կրել։ Երբ նիհարած կենդանիների կղանքը տեղափոխել են փորձի ընթացքում նորմալ ուտելիքով սնվող ուրիշ կրծողների աղիների մեջ, վերջիններս նույնպես ճարպակալման միտում են դրսևորել։

 - рис.3

Գիտնականները կարծում են, որ արդյունքները կօգնեն բացահայտել մարդկանց քաշի վերականգնման մեխանիզմները։ Սակայն դրա համար անհրաժեշտ է շարունակել հետազոտությունները` վերադարձող ճարպակալման բուժման պոտենցիալ դեղամիջոցներ մշակելու նպատակով։ -0-