416.92
4.78
387.22
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է դարձել միգրենի անսպասելի պատճառը

21:09
24 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի գիտնականները պարզել են, որ միգրենով տառապողների բերանի խոռոչում ավելի շատ են նիտրատների վերամշակմանը մասնակցող բակտերիաները։ Դա խոսում է այն մասին, որ որոշ սննդամթերքներ ընդունակ են գլխացավեր առաջացնել։

Կալիֆոռնիայի և Չիկագոյի համալսարանների մասնագետները կարծում են, որ մարդու սննդակարգը և միգրենի զարգացման հավանականությունը շաղկապված են, գրում է The Guardian-ը։

Նրանք անցկացրել են միգրենի նոպաներով տառապող, բայց միաժամանակ քրոնիկ այլ հիվանդություններ չունեցող մարդկանց թքի և արտաթորանքի վերլուծություն։ Ստացված նմուշներում նիտրատների քայքայմանը մասնակցող բակտերիաների մակարդակն ավելի բարձր է եղել, քան միգրեն չունեցող մարդկանցից վերցրած նմուշներում։

Մարդու օրգանիզմում նիտրատները հայտնվում են մսի, որոշ բանջարեղենների (օրինակ, հազարաթերթիկի, լոլիկի), շոկոլադի և գինու օգտագործումից։

Միգրենին ծանոթ է յուրաքանչյուր յոթերորդ մարդը, ընդ որում` մեծամասնության մոտ նոպաները պատահում են ամսվա մեջ մեկ անգամից ավելի։ Ախտանիշները սովորաբար զարկող գլխացավն է, սրտխառնոցը, աչքի ցավը, թուլությունը։

Ոմանք նաև տեսողության մարում և ձայնային հալյուցինացիաներ են ունենում։ Միգրենի զարգացման գործոններին են պատկանում` սնվելու առանձնահատկությունները, սթրեսը, քնի և սեքսի պակասը, հորմոնալ ֆոնի խանգարումները։ Հայտնի է, որ կանայք երեք անգամ ավելի են տառապում այդ տեսակի գլխացավով, քան տղամարդիկ։

мигрень, головная боль

Գիտնականների կարծիքով, միգրենի պատճառ կարող են դառնալ նիտրատների տրոհման ընթացքում առաջացող ազոտի նիտրիտներն ու օքսիդները։ Այդ նյութերը լայնացնում են արյունատար անոթները և բարելավում արյան շրջանառությունը։ Սակայան բժիշկները, ստենոկարդիայի բուժման համար նիտրատ պարունակող դեղորայք նշանակելիս, նախազգուշացնում են հիվանդներին ուժեղ գլխացավերի առաջացման մասին։

Գիտնականները մտադիր են շարունակել ուսումնասիրությունները և պարզել, թե կոնկրետ որ սննդամթերքներն են ավելացնում միգրենի զարգացման հավանականությունը։ Դա թույլ կտա հետագայում մշակել բերանի խոռոչը ողողելու հեղուկ, որը կբալանսավորի բակտերիաների մակարդակը և կնվազեցնի այդ գլխացավի զարգացման ռիսկը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին