Հայտնաբերվել է ցրված սկլերոզ առաջացնող մուտացիա

13.05.2017, 13:10
Այսպես կոչված, աղբային ԴՆԹ-ում մի շարք աուտոիմուն հիվանդություններ առաջացնող մուտացիա են հայտնաբերել:
Հայտնաբերվել է ցրված սկլերոզ առաջացնող մուտացիա
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Այսպես կոչված, աղբային ԴՆԹ-ում մի շարք աուտոիմուն հիվանդություններ առաջացնող մուտացիա են հայտնաբերել ՄՊՀ-ն, ՄՖՔԻ-ն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիան և Սոկոլովի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտը ներկայացնող գիտնականները: Նրանք նշում են, որ բացահայտված մուտացիան առաջացնում է, այդ թվում, ցրված սկլերոզ:

Աուտոիմուն հիվանդություններն իրենցից ներկայացնում են խանգարումներ, որոնց ժամանակ մարդու իմունային համակարգը ոչ ադեկվատ է արձագանքում սեփական օրգանիզմի առողջ հյուսվածքներին: Ցրված սկլերոզի դեպքում ախտահարվւմ է գլխուղեղի և ողնուղեղի նյարդային մանրաթելերի միելինային թաղանթը:

Այդ հիվանդությունը հանդիպում է և երեխաների, և հասուն տարիքի մարդկանց մոտ:
Նախկինում մասնագետներն արդեն հայտնաբերել էին Rab32 գենը, որի ակտիվությունից էր կախված ցրված սկլերոզի զարգացման ռիսկը: Ավելի խորն ուսումնասիրելու համար կենսաբաններն ուշադրություն են դարձրել IL2RA գենին և դրա հարակից հատվածներին:

Ուսումնասիրելով IL2RA-ի հանդիպող մուտացիաներին` մասնագետները համոզվել են, որ դրանցից մի քանիսն իսկապես ավելացնւմ են աուտոիմուն հիվանդությունների հավանականությունը, ընդ որում` խոսքն «աղբային» մուտացիաների, այսինքն ԴՆԹ-ի ոչ կրկնօրինակող հատվածների մասին է: Առավել նշանակալի է, գիտնականների խոսքով, rs12722489 մուտացիայի ազդեցությունը:

Ռուս գիտնականների հոդվածը հրապարակվել է PLoS One ամսագրում, գրում է mk.ru-ն:

Վերջերս Կոպենհագենում ցրված սկլերոզի կենտրոնը ներկայացնող դանիացի հետազոտողները եկել են այն եզրակացությանը, որ մարդու մոտ աուտոիմուն հիվանդությունների զարգացման հավանականությունը կախված է նրա` ծխող կամ չծխող լինելուց: -0-