Հայտնաբերվել է զարկերակային ճնշումը և խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր ձև

09.06.2019, 17:59
Մասնագետները գիտափորձ են կատարել
Հայտնաբերվել է զարկերակային ճնշումը և խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր ձև
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ճապոնացի գիտնականները հայտնել են լոլիկի ոչ աղի հյութի օգտագործման օգուտի մասին: Այն կարող է օգնել կարգավորել զարկերակային ճնշումը և իջեցնել խոլեստերինի մակարդակը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են հունիսի 5-ին Medicalxpress կայքում:

Մասնագետները գիտափորձ են կատարել` 184 տղամարդկանց և 297 կանանց տարվա ընթացքում առաջարկելով խմել ոչ աղի լոլիկի հյութ անսահմանափակ քանակությամբ: Գիտնականները չափել են նրանց խոլեստերինի մակարդակը և ճնշումտ գիտափորձից առաջ և հետո:

Загружается новость ... "Право"

Պարզվել է, որ հիպերտոնիա ունեցող կամավորների մոտ սիստոլիկ միջին ճնշումն իջել է սնդիկի սյան 141,2-ից մինչև 137,0 մմ, իսկ դիաստոլիկը` 83,3-ից մինչև 80,9 մմ: Կամավորների մոտ նվազել է նաև խոլեստերինի մակարդակը:

«Մեր աշխատանքն առաջինն է, երբ երկարաժամկետ հեռանկարում ուսումնասիրվում է լոլիկի և դրանից պատրաստած մթերքների ազդեցոթւյունը սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոնների վրա», — գիտնականներին է մեջբերում «Газета.ру»-ն:

Ավելի վաղ` մայիսի 30-ին, բժիշկը պատմել էր առավոտյան սուրճի վնասի մասին: Առողջապահության դեպարտամենտի արտահաստիքային գլխավոր մասնագետ Եվգենի Բրյունի խոսքով, այս ընպելիքի օգտագործումը կարող է կախվածություն առաջացնել, իսկ դրանից կտրուկ հրաժարվելը ոմանց մոտ աբստինենտային սինդրոմ է առաջացնում: -0-