Հայտնաբերվել է սմարթֆոնները շարքից հանող նոր վիրուս

31.03.2018, 16:20
Trend Micro ընկերության գիտնականները վնասակար ծրագրային ապահովում են հայտնաբերել:
Հայտնաբերվել է սմարթֆոնները շարքից հանող նոր վիրուս
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի Արմենիա/. Trend Micro ընկերության գիտնականները վնասակար ծրագրային ապահովում են հայտնաբերել, որն անդադար մայնինգի շնորհիվ կարող է սմարթֆոն շարքից հանել, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով պաշտոնական բլոգին:

HiddenMiner կոչվող վիրուսը հայտնաբերվել է այն հավելվածների մեջ, որոնք տարածվում էին կողմնակի բջջային խանութների միջոցով: Վնասակար ծրագրային հավելվածը խաբում է օգտատերերին` ստիպելով նրանց հնարավորություն տալ մուտք գործելու դեպի ադմինիստրատորի էջ:

Загружается новость ... "Право"

Մուտքի հնարավոութուն ստանալուց անմիջապես հետո հավելվածը թաքցնում է մենյուում իր տարբերանշանը, իսկ հետո գործարկում է Monero մայները, որն անընդմեջ աշխատում է ֆոնային ռեժիմում: Բացի դրանից, վիրուսը կարող է արգելափակել սարքն այն դեպքերում, երբ օգտատերը փորձում է փոխել հավելվածի լիազորությունները:

Փորձագետները նշել են, որ HideMiner կոդում չկա որևէ հոսանքափոխիչ, հսկիչ կամ օպտիմիզատորներ: Դա նշանակում է, որ մայնինգի գործընթացն անհնար կլինի դադարեցնել մինչև չսպառվեն սարքի ռեսուրսները: Այլ խոսքերով, սմարթֆոնը կհայթայթի Monero մինչև իր «մահը»՝ վաղ թե ուշ հեռախոսը կգերտաքանա ու կդադարի աշխատել:

Ըստ փորձագետների, վիրուսը ոչնչացնելու միակ միջոցն է վերագործարկել սարքն անվտանգ ռեժիմով ու ջնջել ադմինիստրատորի հաշիվը վարակված հավելվածի հետ միասին: