Հայաստանը տիեզերական սարքի մշակում է սկսել
25.07.2017,
15:48
Վավերացրել է Ռուսաստանի և Հայաստանի միջև տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման բնագավառում գործակցության համաձայնագիրը։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի Դաշնային խորհուրդը վավերացրել է Ռուսաստանի և Հայաստանի միջև խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման բնագավառում գործակցության համաձայնագիրը։
Հայաստանի համար այդ համաձայնագիրը մեծ դեր է խաղում, քանի որ երկրիրն արդեն տիեզերական սարքի մշակում է սկսել։ Հայկական արհեստական արբանյակը պետք է տեղակայվի երկրաստացիոնար կապի 71.4Е արբանյակային կետում։
Ինչպես հայտնում է pnp.ru–ն, Միջազգային գործերի կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Կանոկովը գործընկերներին հայտնեց, որ փաստաթուղթը ստորագրվել է 2016 թվականի ապրիլի 7–ին Երևանում։
Այնտեղ նշված են այն բնաբավառները, որոնցում գործակցություն կիրականցվի։ Դա, մասնավորապես, տիեզերական տարածության հետազոտությունն է, ներառյալ աստղաֆիզիկական հետազոտոթյունները և մոլորակների ուսումնասիրությունը, տիեզերական գործունեության արդյունքների օգտագործումը սոցիալ–տնտեսական գործունեության տարբեր բնագավառներում, արբանյակային նավիգացիոն համակարգեր և նրանց հետ կապված տեխնոլոգիաներ։
Բացի այդ, սահմանվել են նաև գործակցության ձևերը։ Օրինակ, համատեղ նախագծերի ծրագրում և իրագործում, գիտական և տեխնիկական տեղեկության, փորձարարական տվյալների, փորձակոնստրուկտորական աշխատանքների փոխադարձ տրամադրում, կադրերի ուսուցանում և ստաժավորում, գիտնականների փոխանակում, տեխնիկական օժանդակության և աջակցության տրամադրում։ -0-

Загружается новость ...
"Право"