Հաստատվել է, որ աստղերը զույգերով են ձևավորվում

18.06.2017, 15:57
Բերկլիի և Հարվարդի համալսարանի աստղագետներն ու ֆիզիկոսները դիտարկումներ և հաշվարկներ են անցկացրել:
Հաստատվել է, որ աստղերը զույգերով են ձևավորվում
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Բերկլիի և Հարվարդի համալսարանի աստղագետներն ու ֆիզիկոսները դիտարկումներ և հաշվարկներ են անցկացրել, որոնց արդյունքում սենսացիոն եզրակացության են եկել. յուրաքանչյուր նոր աստղ «երկվորյակ» է ունեցել կամ ունի:

Ուսումնասիրությունը, որ հաստատել են աստղագետների մի շարք ենթադրությունները, հիմնված է Պերսեյ համաստեղության մոլեկուլային ամպերում աստղերի դիտարկման վրա, գրում է life.ru-ն:

Հոքինգը ներկայացրել է մարդկության ողջ մնալու պայմանը>>

Այդ ամպը, ըստ գիտնականների, յուրօրինակ «բուծարան» է շատ տարբեր աստղային միացությունների համար: Այն գտնվում է Երկրից մոտավորապես 600 լուսային տարի հեռավորության վրա և խոշորագույններից մեկն է` շուրջ 50 լուսային տարի երկարություն ունի:

Դիտարկվող ամպում «նոր» աստղերի միջին տարիքը մոտ չորս միլիոն տարի է, իսկ նոր ձևավորված «ամենաերիտասարդ» աստղերի զույգը մոտ մեկ միլիոն տարեկան է: -0-