Հոքինգը ներկայացրել է մարդկության ողջ մնալու պայմանը

22.05.2017, 17:24
Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը ներկայացրել է մարդկության  ողջ մնալու գլխավոր պայմանը:  
Հոքինգը ներկայացրել է մարդկության ողջ մնալու պայմանը
ԵՐԵՎԱՆ, մայիսի 22. /Նովոստի-Արմնեիա/. Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը ներկայացրել է մարդկության ողջ մնալու գլխավոր պայմանը:

Ֆիզիկոսն այս մասին պատմել է Starmus IV Գիտության և մշակույթի միջազգային փառատոնի նախադիտման ընթացքում, որը կանցկացվի 2017 թ-ի հունիսի 18-23-ը Նորվեգիայի Տրոնդայն քաղաքում: Գիտնականի այս գաղափարը մեջբերում է The Independent–ը, հայտնում է lenta.ru–ն։ 

«Ես հավատացած եմ, որ մենք պետք է սկսենք փնտրել այլընտրանքային մոլորակներ հնարավոր բնակեցման համար»,- ասել է Հոքինգը: Լոնդոնում կայացած փառատոնի նախադիտման ընթացքում գիտնականը նաև ներկայացրել է շվեյցարական Omega ընկերության նոր ոսկյա ժամացույցները: Այդ ընկերությունը Starmus IV-ի հովանավորն է:

2017 թ-ի մարտին բրիտանացի գիտնականը պաշտպանեց համաշխարհային կառավարության ստեղծման գաղափարը: Հոքինգի կարծիքով, դա կօգնի կանգնեցնել մարդու ագրեսիան, մասնավորապես, կենսաբանական կամ ատոմային պատերազմը, որի հարձակման վտանգի առջև այսօր կանգնած է մարդկությունը:

Загружается новость ... "Право"

2015 թ-ի ապրիլին բրիտանացին սկսել է իր անունով ապրանքանիշի գրանցումը:

Ֆիզիկոսն արդեն ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը Մեծ Բրիտանիայի մտավոր սեփականության պաշտպանության գրասենյակ: Միջոցները, որոնք գիտնականը կարող է ստանալ իր անվամբ ապրանքների վաճառքից, պատրաստվում է ուղղել բարեգործական նպատակներով, մասնավորապես, իմունային ՁԻԱՀ–ի դեմ պայքարին:

Հոքինգի գլխավոր գիտական ձեռքբերումը կապված է սև անցքերի ճառագայթման նկարագրության հետ: Նման ուսումնասիրության ֆիզիկոզին դրդել է Խորհրդային միություն այցելությունը, որը տեղի է ունեցել 1970-ական թթ-ին: Այդ ժամանակ բրիտանացին տեղեկացել է, որ Վլադիմիր Գրիբովը ինքնին բնական է համարում, թե ինչ են ճառագայթում սև անցքերը վակուումային տատանումների ազդեցության արդյունքում:

Սովետական ֆիզիկոսն այդ առիթով որևէ հոդված չի հրապարակել, իսկ Հոքինգը քանակապես հաշվարկել է սև անցքերի ջերմային սպեկտրը:

Հոքինգը լայն ճանաչում ձեռք բերեց այն բանից հետո, երբ 1988 թ-ի ապրիլին հրապարակեց իր «Ժամանակի համառոտ պատմությունը» գիտահանրամատչելի գիրքը: Այն թարգմանվել է տասնյակ լեզուներով և լույս է տեսել ավելի քան 10 մլն տպաքանակով: -0-