ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Google ընկերությունը հայտնաբերել է iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի վարակման կայքերը: Այդ մասին գրում է
gazeta.ru-ն՝ հղում անելով «Би-би-си»-ին:
Անվտանգության ոլորտի մասնագետները հայտնաբերել են առնվազն երկու տարի արտադրվող iPhone-ների հաքերային գրոհի փորձերի ապացույցները:
Գրոհումներն իրականացվել են կայքերի միջոցով, որոնք գաղտնի կերպով տեղադրում էին օգտատերերի կոնտակտների, պատկերների և այլ տվյալների հավաքման վնասակար ծրագրային ապահովում:
Google ընկերության անցկացված վերլուծությունը ցույց է տվել, որ թակարդի մեջ հայտնված կայքերը շաբաթական ունեցել են հազարավոր այցելություններ: Վտանգի տակ են հայտնվել նաև օգտատերերի տվյալները Instagram, WhatsApp և Telegram-ում: Apple-ում հայտարարել են, որ չեն ցանկանում մեկնաբանել այդ թեման:-0-