Գիտնականները հերպեսի վիրուսը հաղթահարելու միջոց են գտել

01.07.2016, 16:56
Ուտրեխտի համալսարանի կենսաբաններն առաջարկել են միջոց, որի շնորհիվ կարելի է ճնշել օրգանիզմում հերպեսի վիրուսների բազմացումը և նույնիսկ ամբողջովին ոչնչացնել վարակը:
Գիտնականները հերպեսի վիրուսը հաղթահարելու միջոց են գտել
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ուտրեխտի համալսարանի կենսաբաններն առաջարկել են միջոց, որի շնորհիվ կարելի է ճնշել օրգանիզմում հերպեսի վիրուսների բազմացումը և նույնիսկ ամբողջովին ոչնչացնել վարակը: Միջոցի գլխավոր դերը կատարում է CRISPR/Cas9 համակարգը: Հոդվածը հրապարակվել է PLOS Pathogens ամսագրում, հաղորդում է Lenta.ru-ն:

Մարդկանց մեծ մասը վարակված է հերպեսի վիրուսներով: Մարդուն վարակելով` նրանք մեկընդմիշտ մնում են նրա օրգանիզմում և առաջացնում հերպես, կերատիտ, սեռական օրգանների հերպես, գոտեթրմոր, վարակիչ մոնոնուկլեոզ և այլ հիվանդություններ, այդ թվում` ուռուցք: Վարակի գաղտնի փուլում վիրուսները երկար ժամանակ գտնվում են հանգիստ վիճակում, սակայն պահպանում են ակտիվանալու ունակությունները:

CRISPR/Cas9 համակարգն ընտրում է ԴՆԹ-ի կոնկրետ հատվածներ և բաժանում կրկնակի շղթան: Կաթնասունների բջիջներում նման վնասվածքներն արագ վերակառուցվում են NHEJ մեխանիզղմի շնորհիվ (ոչ հոմոլոգիական ծայրերի միավորում):Վնասվածքի վերականգնումն արագ է իրականանում, սակայն շատ հստակ, հանգեցնում է գեների ֆունկցիաների և դրանց կողմից կոդավորվող սպիտակուցների խախտումների:

Գիտնականները կարծում են, որ CRISPR/Cas9-ը կարող է գտնել և փոխարինել ԴՆԹ-ի հերպեսի վիրուսները` թաքնված մարդու վարակված բջիջներում: Այդպիսով, կարելի է կանխարգելել հիվանդության սրացումը: Դա ստուգելու համար հետազոտողները մշակել են ուղղորդող ՌՆԹ, որը Cas9 սպիտակուցներին «ցույց է տալիս», թե որտեղ ԴՆԹ-ում կտրվածք անել: Քանի որ ուղեկցող ՌՆԹ-ի հերթականությունները համապատասխանում են վարակի գենոմի կենսական նշանակություն ունեցող հատվածներին, ապա վիրուսի վնասվածքները պետք է կործանարար լինեն վարակի զարգացման համար:

Հետազոտողները փորձարկել են CRISPR/Cas9-ի ազդեցությունըհերպեսի երեք տարբեր վիրուսներով վարակված լիմֆոմայի բջիջների վրա: Դրանք են` հասարակ հերպես (HSV-1), մարդու ցիտոմեգլովիրուս (HCMV) և Էպշտեյն-Բարի վիրուս (EBV): Արդյունքները ցույց են տվել, որ ուղեկցող ՌՆԹ-ն և Cas9-ը նվազեցնում են EBV-ի քանակը 95 տոկոսով: HCMV-ի զարգացումը ևս արդյունավետ ճնշվում էր, սակայն դրա փոխարեն հայտնվում էին վիրուսի տարատեսակներ, որոնք կայուն էին համակարգի ազդեցությանը: HSV-1-ի կրկնօրինակումը կանգնեցվում էր ակտիվ փուլում, սակայն լատենտ վիճակում վիրուսները մնում էին անխոցելի:

Գիտնականները գտնում են, որ, մոդիֆիկացնելով մեթոդը, կարելի է հասնել հերպեսի բուժման արդյունավետ մեթոդների` ինչպես ակտիվ, այնպես էլ` լատենտ վիճակում: -0-