Գիտնականները գտել են Հայաստանի և Արցախի կանանց գենետիկ ծագման առանձնահատկությունը
30.06.2017,
11:37
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության կանանց հաատվածը վերջին ութ հազար տարվա ընթացքում գենետիկ տեսանկյունից գրեթե չի փոխվել։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Դանիացի, հայ, ռուս և բրիտանացի գիտնականները պարզել են, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության կանանց հաատվածը վերջին ութ հազար տարվա ընթացքում գենետիկ տեսանկյունից գրեթե չի փոխվել։
Ինչպես գրում է Lenta.ru–ն, համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Current Biology ամսագրում, հակիրճ այդ մասին հայտնում է Cell Press–ը:
«Մենք չենք կարողացել որևէ փոփոխություն հայտնաբերել կանանց գենոֆոնդում շատ երկարատև ժամանակի ընթացքում։ Դա չափազանց հետաքրքիր է, քանի որ նույն ժամանակահատվածում տարածաշրջանը բազմաթիվ մշակութային փոփոխություններ է կրել, սակայն այդ փոփոխությունները, հավանաբար, կապված չեն թերևս կանանց բնակչության վրա գենետիկ ազդեցության հետ»,– նշել են աշխատության հեղինակներ Աշոտ Մարգարյանը և Մորտեն Ալենտոֆտը։
Այսպիսի եզրակացության են եկել փորձագետները` վերլուծելով Հայաստանի և Արցախի 52 հնագույն կմախքների միտոքոնդրիալ գենոմները, ամենահին նմուշների տարիքը կազմել է 7.8 հազար տարի։ Այդ տվյալները գիտնականները համեմատել են 206 ժամանակակից հայերի միտոքոնդրիալ գենոմների տեղեկության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարևան յոթ պոպուլյացիների ավելի քան 480 մարդու վերաբերյալ նյութերի հետ։
Վերլուծությունը ցույց է տվել, որ ժամանակակից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքի բնակչության թվաքանակն արագ աճել է վերջին սառցե դարաշրջանից հետո, բայց մոտ երկու–երեք հազար տարի առաջ տարածաշրջանում կատարված միգրացիան գրեթե չի վերաբերել կանանց հատվածին։ Հետագայում գիտնականները ծրագրում են գենետիկ վերլուծության ենթարկել արևելյան Ադրբեջանի և Վրաստանից վերցված նմուշները։ -0-

Загружается новость ... "Лево"