Ֆիզիկոսները հայտնաբերել են ժամանակի առաջացման պատճառը

20.08.2016, 15:07
Ֆիզիկոս Ջոան Վակարոն (Joan Vaccaro) կարծում է, որ ժամանակը Տիեզերքում և էներգիայի պահպանման օրենքները կարող էին առաջանալ ժամանակային համաչափության (Т-վարիանտականության) խախտման հետևանքով։
Ֆիզիկոսները հայտնաբերել են ժամանակի առաջացման պատճառը
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ավստրալիայի Գրիֆիտի համալսարանի ֆիզիկոս Ջոան Վակարոն (Joan Vaccaro) կարծում է, որ ժամանակը Տիեզերքում և էներգիայի պահպանման օրենքները կարող էին առաջանալ ժամանակային համաչափության (Т-վարիանտականության) խախտման հետևանքով։

Այդ մասին նա հայտնել է National Science Week գիտության ավստրալական ամենամյա փառատոնում, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով EurekAlert!-ին։

Հետազոտողի խոսքով, նա բացահայտել է այն մեխանիզմը, որի պատճառով ֆիզիկակա որոշ երևույթներ անդառնալի են համարվում։ Օրինակ, տերմոդինամիկայի երկրորդ օրենքն արգելում է ջերմասիճանի փոխանցումը պակաս տաքացած մարմնից ավելի տաքացածին։ Մասնավորապես, ֆիզիկոսը գրավել է ուշադրությունը մեզոնների նկատմամբ։ Դրանք ուժեղ փոխազդող անկայուն տարրական մասնիկներ են, որոնք, ի տարբերություն բարիոնների, ունեն զրոյական բարիոնային լիցք և զրոյի կամ ամբողջ թվի հավասար սպին։

Ուսումնասիրելով մեզոնների վարքը՝ Վակարոն եզրակացություն է կատարել, որ առանց Т-վարիանտականության խախտման Տիեզերքում կարող էին տարօրինակ երևույթներ կատարվել։ Օրինակ, օբյեկտները կշարժվեին նույն թեթևությամբ, ինչպես և տարածության մեջ։ Հայտնվելով մի կետում՝ նրանք միանգամից կանհետանային։

Այդպիսի պայմաններում պահպանման օրենքները չէին կարող գործել, ասում է ֆիզիկոսը։

Վակարոյի հետազոտության հաջորդ փուլը այն գիտափորձերի տեսական մշակումն է, որոնք պետք է ստուգեն նրա վարկածի հավաստիությունը։-0-