Facebook–ն այսուհետ կարող է «բացել» փակ աչքերը լուսանկարներում

24.06.2018, 16:48
Facebook սոցիալական ցանցի մշակողները նեյրոցանցերի հիման վրա ստեղծել են նոր ալգորիթմ:
Facebook–ն այսուհետ կարող է «բացել» փակ աչքերը լուսանկարներում
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Facebook սոցիալական ցանցի մշակողները նեյրոցանցերի հիման վրա ստեղծել են ալգորիթմ, որը կարող է ուղղել վատ լուսանկարը, որտեղ նկարվող մարդը թարթել է ու նկարում ստացվել է փակ աչքերով։ Ալգորիթմը կարող է «բացել» աչքերը մեկ այդպիսի անհաջող լուսանկարի հիման վրա, հայտնում է ferra.ru–ն։

Загружается новость ... "Право"

Մշակողները ոչ միայն սովորեցրել են նեյրոցանցը լուսանկարներում ճանաչել փակ աչքերը, այլ նաև փոխել համապատասխանող բաց աչքերով, իսկ հետո` մշակել արդյունքը։ Հաշվի են առնվում այնպիսի պարամետրեր, ինչպիսին են ռակուրսը, լուսավորությունը, դիմահարդարումը և այլն։

Նման ալգորիթմը հեռու է կատարելությունից։ Ինչպես կարելի է տեսնել նկարում, արհեստական ինտելեկտը շատ բաներ չի հասկանում։ Օրինակ, որ աչքերի բացումը չպետք է փոխի աչքերի շուրջ մաշկի գույնը, կամ որ թարթիչները չպետք է շատ լինեն։