Facebook-ը թեստավորում է downvote կոճակը

10.02.2018, 15:12
Facebook-ը սկսել է թեստավորել downvote կոճակը:
Facebook-ը թեստավորում է downvote կոճակը
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Facebook-ը սկսել է թեստավորել downvote կոճակը, որը թույլ կտա սոցցանցի օգտատերերին բացասական վերաբերմունք արտահայտել մեկնաբանությունների վերաբերյալ, հայտնում է TechCrunch-ը:

Կոճակը սեղմելիս հրապարակային էջի գրառման մեկնաբանությունն օգտատիրոջ համար անհետանում է, ինչից հետո օգտատերը կարող է բողոքել սոցցանցի ադմինիստրատորներին մեկնաբանության բովանդակության վերաբերյալ` անվանելով այն «վիրավորական», «մոլորեցնող» կամ «թեմային չհամապատասխանող»:

Загружается новость ... "Лево"

Facebook-ի ներկայացուցիչը հայտնել է պարբերականին, որ խոսքը «դիսլայքի» մասին չէ`downvote-ը չի երևա մյուս օգտատերերին: TechCrunch-ի տվյալներով, կոճակը թեստավորվում է ԱՄՆ-ի օգտատերերի 5 տոկոսի վրա, ովքեր օգտվում են Android-ով աշխատող սմարթֆոնից: -0-