Երեխաները զանազանում են դեմքերը դեռ մինչև ծնվելը

11.06.2017, 16:49
Երեխաներն ընդունակ են տարբերել դեմքերը մինչև ծնվելը:
Երեխաները զանազանում են դեմքերը դեռ մինչև ծնվելը
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երեխաներն ընդունակ են տարբերել դեմքերը մինչև ծնվելը, պարզել են Լանկաստերի համալսարանի գիտնականները: Իրենց հայտնագործության մասին թիմը պատմել է Current Biology ամսագրին: Այս մասին գրում է gazeta.ru կայքը:

Հետազոտողներն աշխատել են 39 պտղի հետ: Նրանք ինֆրակարմիր լույսով երեք կետերում արգանդի պատին պրոեկտել են նորմալ և շրջված սխեմատիկ պատկերներ, որոնք դեմք են հիշեցնում:

Загружается новость ... "Право"

Պատկերները տեղաշարժվել են պտղի տեսադաշտում, իսկ գիտնականները 4D ուլտրաձայնային սարքով հետևել են նրա արձագանքին: Պարզվել է, որ դեռ չծնված երեխաները հաճախ շրջել են գլուխները, որպեսզի զննեն նորմալ տեղադրված պատկերը, քան շրջվածները:
  
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նորածինները նախընտրում են զննել այն օբյեկտները, որոնք դեմքերի են նման, սակայն դեռ չծնված երեխաների նման առանձնահատկությունն առաջին անգամ է ի հայտ եկել: Ստացված տվյալները վկայում են, որ նորածինների հետաքրքրությունը դեմքերի նկատմամբ ծնվում է դեռ արգանդում: Ծնվելուց հետո նրանցից լրացուցիչ չի պահանջվում սովորել դրանք զանազանել:-0-