Caviar ապրանքանիշը ներկայացրել է iPhone 7 «հայկական» մոդելը

17.11.2016, 18:52
Caviar լյուքս կարգի սմարթֆոնների հայտնի ապրանքանիշը ստեղծել է մարմարե iPhone 7 Atlante  նոր հավաքածուն:
Caviar ապրանքանիշը ներկայացրել է iPhone 7 «հայկական» մոդելը
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Caviar լյուքս կարգի սմարթֆոնների հայտնի ապրանքանիշը ստեղծել է մարմարե iPhone 7 Atlante նոր հավաքածուն Հայաստանի ազգային դրոշի, զինանշանի և տեսարժան վայրերի պատկերմամբ։

«Հայաստան» մոդելը զարդարված է Նորավանքի զարդանախշով և խաչքարերի պատկերների դրվագներով։ Մոդելը ներկայացնում է Արտաշեսյանների դինաստիայի (մ.թ. 1 դար) դրոշի գույնը։

 - рис.1

Սմարթֆոնն ըստ ավանդույթի զարդարված է երկրի պետական զինանշանով և անվանումով ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի ազգային արժույթի վրա։ Ապրանքանիշի հեղինակները վերստեղծել են հարուստ և խորհրդանշական զարդանախշերը ոսկե բարակ ժանյակի տեսքով։

 - рис.2

Caviar Atlante Marmo հեռախոսների արժեքը սկսվում է մոտ 3 հազար դոլարից։ Atlante հավաքածուն Caviar ապրանքանիշի առաջատար շարք է, որը նվիրված է տարբեր երկրների մաշկույթին և պատմությանը։ Դրա ամբողջական նորացման համար Caviar–ը կիրառել է միանգամայն նոր մոտեցում` դիզայնում առաջին անգամ միավորելով ոսկին և երկրների ազգային գույներիրն հապատասպանող վառ երանգների մարմարը։

Նոր հավաքածուում ներկայացված մոդելներն են` Ռուսաստանը, Ադրբեջանը, Չեչնիան, Ղազախստանը և Հայաստանը։

Caviar–ի վարպետները յուրաքանչյուր երկրի անհատական խորհրդանշական դիզայնը ստեղծելու համար օգտագործել են ազգայն զարդանախշեր, որոնք սկիզբ են առնում բանահյուսությունում։ -0-