Beeline-ը 4G ցանց է գործարկել Երևանում

07.09.2016, 19:56
Beeline-ը հայտարարում է Երևանում 4G/LTE բջջային ցանցի գործարկման մասին:
Beeline-ը 4G ցանց է գործարկել Երևանում
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Beeline-ը հայտարարում է Երևանում 4G/LTE բջջային ցանցի գործարկման մասին, հայտնում է օպերատորի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, ցանցը հանձնվել է փորձնական կոմերցիոն շահագործման և գործում է Երևանի կենտրոնում: Այսօրվա դրությամբ մայրաքաղաքում տեղադրված է 4G ստանդարտ ունեցող 70 բազային կայան, որոնց թիվը մինչև տարվա վերջ նախատեսվում է ավելացնել մինչև 150:

Նոր ցանցը հնարավորություն է տալիս օգտվելու մինչև 60 Մբ/վրկ արագությամբ բջջային ինտերնետից: Beeline-ի տեխնիկական մասնագետները զգալի աշխատանքներ են իրականացվել ցանցի արդիականացման ուղղությամբ, և այժմ համակարգը հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով, որը ամենամոտ ժամանակում հնարավորություն կտա հաճախորդներին առաջարկել նոր ծառայություններ: Ցանցի վերազինման աշխատանքները շարունակվում են, և շուտով Երևանում լիովին կարդիականացվեն սարքավորումները, ինչը, անկասկած, էականորեն կբարելավի մայրաքաղաքում տրամադրվող ծառայությունների որակը:

«Տեխնոլոգիաները զարգանում են, և որպես Հայաստանում կապի խոշորագույն օպերատոր, Beeline-ն անմասն չի մնա այդ գործընթացից: Ուրախ ենք տեղեկացնել, որ բջջային ինտերնետի մեր բոլոր ծառայություններն այժմ կդառնան ավելի արագ, պարզ և հարմար` շնորհիվ 4G ստանդարտով նոր, ժամանակակից բջջային ցանցի», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Տեխնիկական բլոկի տնօրեն Մաքսիմ Լևինն իր հերթին նշեց, որ ցանցը համապատասխանում է բոլոր միջազգային ստանդարտներին, իսկ հարյուր հազարավոր բաժանորդների գերարարգ ինտերնետով ապահովելը մեծ մարտահրավեր է և պատասխանատվություն ընկերության տեխնիկական բլոկի համար:

«Սակայն տեխնոլոգիաների զարգացումը և բաժանորդներին լավագույն որակի ծառայություններով ապահովելը մեր նպատակն է և մենք պատրաստ ենք այն իրագործել», - ավելացրեց նա։

Նոր ցանցից օգտվելու համար բաժանորդի սմարթֆոնը, պլանշետը կամ USB-մոդեմը պետք է համապատասխաննեն 4G/LTE ցանցի պահանջներին և ունենան տեղադրված USIM-քարտ:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ -0-