Apple–ը ներկայացրել է iPhone 7–ը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
08.09.2016,
17:21
Apple ամերիկյան ընկերությունը ներկայացրել է iPhone 7–ը Սան Ֆրանցիսկոյի շնորհանդեսին:
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Apple ամերիկյան ընկերությունը ներկայացրել է iPhone 7–ը Սան Ֆրանցիսկոյի շնորհանդեսին, գրում է Ինտերֆաքսը:
։
Նորույթի հիմնական տարբերությունները սմարթֆոնի նախորդ տարբերակներից հետևյալն են` ականջակալների 3.5 մմ բնիկի բացակայություն (դրա փոխարեն տեղադրվել է երկրորդ դինամիկը, իսկ ականջակալները կմիանան նույն տեղից, ինչ և լիցքավորումը` Lightning) և ջրակայունություն (IP67 ստանդարտի համաձայն, այսինքն, ամբողջական պաշտպանություն փոշուց և մինչև մեկ մետր ջրում ընկղմվելու դեպքում)։

4,7-դյույմանոց iPhone 7–ը և 5,5-դյույմանոց iPhone 7 Plus–ը չափերով գրեթե չեն տարբերվում նախորդներից։ Ստանդարտ գույներին (արծաթ, ոսկի և վարդագույն ոսկի) ավելացել են Black–ը և Jet Black–ը` սև և փայլուն սև։

iPhone 7 սարքն ունի 12-մեգապիքսելանոց մեցացված խցիկ, իսկ iPhone 7 Plus –ը` նույն թողունակության կրկնակի խցիկ (երկրորդ մոդուլը լայնանկյուն է և օգտագործվում է համայնապատկերներ ստեղծելու համար)։ Տեսախցիկն ունի օպտիկական կայունացում և օպտիկական զում, բայց Apple–ի հավաստմամբ, այն 60 տոկոսով ավելի արագ է աշխատում ցածր լուսավորության պայմաններում։

Home կոճակն ունի Force Touch, որը կարգավորում է սեղմելու ուժը։ Էկրանն ավելի պայծառ է դարձել, պրոցեսորը` ավելի արագ։ Մարտկոցը, ինչպես նշում է ընկերությունը, երկու ժամով ավելի երկար կաշխատի։

Apple նոր սերնդի սմարթֆոններն ունեն 32, 128 և 256 Գբ ծավալ։ -0-