Apple-ը ժամանակավորապես փակում է իր խանութները Չինաստանում

01.02.2020, 21:15
Apple-ը ժամանակավորապես փակում է իր խանութները Չինաստանում
Apple-ը ժամանակավորապես փակում է իր խանութները Չինաստանում

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Apple ընկերությունը մինչև փետրվարի 9-ը փակում է Չինաստանի տարածքում գտնվող իր բոլոր խանութները էպիդեմիկ իրավիճակի պատճառով, հաղորդում է 1prime.ru-ն՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը:

Apple-ի պաշտոնական չինական կայքում խանութ փնտրելիս հայտնվում է հաղորդագրություն. «Հասարակական առողջապահության շրջանում տեղի ունեցող իրավիճակի և պրոֆիլակտիկ նկատառումներից ելնելով՝ այսօրվանից մինչև փետրվարի 9-ը մենք ժամանակավորապես փակ ենք»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է թոքաբորբի բռնկում։ Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդության պատճառը կորոնավիրուսի տեսակն է, որն ավելի վաղ հայտնի չի եղել։ Վիրուսի տարածման էպիկենտրոնը Ուհանն է, սակայն հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Թայլանդում և Ճապոնիայում։ Չինաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ համաճարակը կարող է ավելի շատ տարածվել։-0-