Apple-ը 2019 թ.-ին երեք տեսախցիկով iPhone կներկայացնի

19.05.2018, 21:15
2019 թ.-ին Apple-ը երեք տեսախցիկով iPhone-ի առնվազն մեկ տարբերակ կներկայացնի։
Apple-ը 2019 թ.-ին երեք տեսախցիկով iPhone կներկայացնի

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի Արմենիա/. 2019 թ.-ին Apple-ը երեք տեսախցիկով iPhone-ի առնվազն մեկ տարբերակ կներկայացնի, հայտնում է ferra.ru-ն` հղում անելով Economic Daily News-ին:

Ըստ աղբյուրի, iPhone–ը զինված կլինի 12 Մպ տեսախցիկով ու կկարողանա ապահովել հնգակի zoom, սակայն չի նշվում խոսքը օպտիկական, թվային, թե հիբրիդ zoom-ի մասին է: Մեկ տեսախցիկ ունեցող iPhone 8-ն ունի հնգակի թվային zoom, սակայն երկու տեսախցիկ ունեցող iPhone 8 Plus և iPhone X-ում նախատեսված է համապատասխանաբար կրկնակի օպտիկական և տասնակի թվային zoom։ –0–