Ապացուցվել է երկրակեղևի բարակումը

13.12.2016, 12:40
Ամերիկացի գիտնականները ցույց են տվել, որ Համաշխարհային օվկիանոսի տակ տեղակայված երկրակեղևի միջին հաստությունը ժամանակի ընթացքում բարակում է:
Ապացուցվել է երկրակեղևի բարակումը
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի գիտնականները ցույց են տվել, որ Համաշխարհային օվկիանոսի տակ տեղակայված երկրակեղևի միջին հաստությունը ժամանակի ընթացքում բարակում է: Ուսումնասիրությունը հրապարակվել է Nature Geoscience ամսագրում, գրում է lenta.ru–ն։ 

Միջին-օվկիանոսային լանջերի տակ մոտ 170 մլն տարի առաջ` Յուրայի դարաշրջանի կեսերին, երբ ավարտվել է Պանգեի գերցամաքի գործընթացը, ձևավորված օվկիանոսային կեղևը ներկայում բարակել է միջինը 1,7 կիլոմետրով:
Ամենից շատ, գիտնականների կարծիքով, կեղևի հաստությունը բարակել է Հնդկական և Ատլանտյան օվկիանոսների տակ, ամենաքիչը` Խաղաղ:

Իրենց եզրակացություններին մասնագետները հանգել են` անցկացնելով սեյսմիկ ալիքների ռեֆրակցիայի (բեկում) վերաբերյալ տվյալների մեթաանալիզ, որը թույլ է տալիս որոշել լիթոսֆերայի (երկրակեղև) հաստությունը:

Գիտնականների հետազոտությունը հաստատում է երկրաբան ֆիզիկոսների շրջանում տարածված տեսանկյունը, որ մոտ յուրաքանչյուր 100 մլն տարին մեկ երկրի վերին շերտը սառչում է 15-20 աստիճան ըստ Ցելսիուսի, ինչի հետևանքով երկրակեղևի հաստությունը կրճատվում է:

Ներկայում լիթոսֆերայի կամ երկրակեղևի հաստությունը մթնոլորտի տակ հասնում է 80 կմ-ի, մինչդեռ Համաշխարհային օվկիանոսի տակ այդ ցուցանիշը կարող է տասն անգամ ավելի փոքր լինել: -0-