415.24
4.83
386.52
+26
Եղանակը Երևանում
Հայ

Արմատական փոփոխություններ․ հաստատվել է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը (ՎԻԴԵՈ)

17:19
23 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Այս տարի դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն՝ հանձնելով ընդունելության մեկ քննություն: Դիմում-հայտերը կներկայացվեն առցանց` մայիսի 25-ից հունիսի 15-ը, իսկ ընդունելության քննությունները տեղի կունենան հուլիսի առաջին տասնօրյակում:

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի) և բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված այս տարվա ընդունելության կարգը գրեթե ամբողջությամբ փոխվել է` համապատասխանեցվելով Պարետատան սահմանած կանոններին և Առողջապահության նախարարության ցուցումներին:

Պատասխանելով վարչապետի հարցին` ինչպես է որոշվել, թե դիմորդը որ մասնագիտության համար ինչ քննությունն է հանձնելու, ԿԳՄՍ նախարարը նշել է, որ հարցը քննարկվել է բուհերի հետ և յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսված երկու կամ երեք պարտադիր քննական առարկաներից ընտրվել է մեկը: Այն մասնագիտությունները, որոնց համար նախատեսված են եղել կամընտրական քննություններ, առարկայի ընտրությունը թողնվել է դիմորդի հայեցողությանը:

Կատարված կարևոր փոփոխություններից է նաև առաջին հայտի գերակայության սկզբունքի ուժեղացումը. «Մենք այս տարվանից սկսած, հետագա տարիների համար ևս անում ենք մի կարևոր ամրագրում. դիմորդները պետք է մեծ կարևորություն տան մասնագիտության ընտրությանը, ուստի ընդունելության մրցույթի ժամանակ առաջին հայտը կլինի գերակա: Դիցուք, եթե ուսանողը դիմելու է արվեստաբանության ֆակուլտետ, ապա նա մրցույթի ժամանակ ինչպես անվճար, այնպես էլ վճարովի համակարգում ունենալու է գերակայություն»,- նշել է նախարարը: Հայտերի ընդունելության գործընթացի ամբողջական թվայնացումը ևս առաջին անգամ է փորձարկվում. դիմորդները հայտը ներկայացնելու են Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքի միջոցով՝ ամբողջությամբ էլեկտրոնային:

Գործընթացի կազմակերպման ընթացակարգը և ժամկետները համաձայնեցված են նաև Պաշտպանության նախարարության հետ, որ զորակոչիկները և զորացրվող զինծառայողները ևս հնարավորություն ունենան դիմել բուհեր:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին