4 խորհուրդ հեռախոսի մարտկոցի կյանքը երկարացնելու համար

30.06.2018, 17:45
Մենք հաճախ դժգոհում ենք նրանից, որ հեռախոսներն արագ են ապալիցքավորվում` մենք սխալ ենք այն լիցքավորում:
4 խորհուրդ հեռախոսի մարտկոցի կյանքը երկարացնելու համար
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Մենք հաճախ դժգոհում ենք նրանից, որ հեռախոսներն արագ են ապալիցքավորվում` մենք սխալ ենք այն լիցքավորում: Business Insider-ը զրուցել է փորձագետների հետ և պարզել, թե ինչպես լիցքավորել հեռախոսը` մարտկոցի կյանքը երկարացնելու համար, գրում է futurist.ru-ն:

1. Անջատեք հեռախոսը լիցքավորիչից լիցքավորվելուց անմիջապես հետո

Battery University-ի տվյալներով, լիցքավորումից ժամանակին չանջատելը բացասական ազդեցություն է ունենում մարտկոցի վրա երկարաժամկետ հեռանկարում: Հիմնականում այդպես է լինում, երբ հեռախոսը լիցքավորում ենք գիշերը և բաց ենք թողնում այն պահը, երբ այն ամբողջությամբ լիցքավորվում է: Այդ պահին հեռախոսը ստիպված անցնում է լարված աշխատանքի ռեժիմի` զսպելով էլեկտրականության հոսքը և հասցնելով այն նվազագույնի:
«Դա նման է մկանների թուլացմանը ֆիզիկական մարզումներից հետո: Դուք էլ դժբախտ կլինեիք, եթե առանց կանգ առնելու ժամերով աշխատեիք», - ասվում է Battery University-ի բացատրության մեջ:

2. Իրականում փորձեք չլիցքավորել հեռախոսը 100 տոկոսով

Գոնե այն դեպքում, երբ դա պետք չէ: Battery University-ի փորձագգետների խոսքով, լիթիում-իոնային մարտկոցները ցանկալի չի ամբողջությամբ լիցքավորել, քանի որ բարձր լարումը մարտկոցը դժվար է տանում և մաշեցնում է այն երկարաժամկետ հեռանկարում:

3. Միացրեք հեռախոսը լիցքավորման ժամանակ առ ժամանակ, երբ հնարավոր է

Դա շատ ավելի լավ է, քան սպասել, երբ մարտկոցը կապալիցքավորվի ամբողջությամբ, և ստիպված կլինես ամբողջովին լիցքավորել: Լավագույն տարբերակը լիցքավորման 10 տոկոս կորցնելուց հետո լիցքավորելն է: Նորմալ է օրվա ընթացքում մի քանի անգամ միացնել և անջատել լիցքավորումը:

4. Պահեք հեռախոսը զովի տեղում

Սմարթֆոնների մարտկոցները զգայուն են ջերմության նկատմամբ: Ահա, թե ինչ են ասում այդ մասին Apple-ում. «Եթե նկատել եք, որ սարքը տաքացել է լիցքավորման ժամանակ, հանեք այն ծածկաշապիկից: Եթե արևի տակ եք, պահեք հեռախոսն արևից: Դա կպաշտպանի ձեր հեռախոսը»: -0-