10 փաստ ուղեղի մասին, որոնք ապացուցում են, որ մենք ընդունակ ենք ամեն ինչի

21.05.2017, 21:38
Մեր ուղեղը զարմանալի է: Այն կարող է օգնել հասնել ցանկացած բարձունքի, հասնել բաղձալի երազանքի և հասնել իսկապես ամենադժվար նպատակներին:
10 փաստ ուղեղի մասին, որոնք ապացուցում են, որ մենք ընդունակ ենք ամեն ինչի
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մեր ուղեղը զարմանալի է: Այն կարող է օգնել հասնել ցանկացած բարձունքի, հասնել բաղձալի երազանքի և հասնել իսկապես ամենադժվար նպատակներին: Բայց դրա համար պետք է հասկանալ, թե ինչպես է այն աշխատում: AdMe.ru–ն առաջարկել է քննել ուղեղի աշխատանքի փաստերը և սկսել օգտագործել դրանք արդեն այսօր։

1. Ուղեղի համար իրականն ու երևակայականը միևնույն բաներն են

Ուղեղն արձագանքում է յուրաքանչյուր մտքի և չի հասկանում, թե որն է իրականը, որը՝ երևակայականը: Հենց այդ պատճառով է, որ այն մարդիրկ ովքեր «վարդագույն ակնոց» են կրում, իրենց ավելի երջանիկ են զգում, իսկ օրգանիզմը պլացեբոն ընկալում է որպես իսկական դեղամիջոց:

2. Ուղեղը չի հոգնում մտավոր աշխատանքից

Ուղեղի հոգնածության զգացողությունն առաջանում է մեր հույզերից: Արյան բաղադրությունը, որ հոսում է ուղեղի միջով ակտիվ աշխատանքի ընթացքում, չի փոխվում: Թեև, օրինակ, ամբողջ օրն աշխատած մարդու երակային արյունը փոխվում է։

3. Հաճախ ուղեղն աշխատում է ավտոպիլոտով

Մեր այսօրվա մտքերի ավելի քան կեսը երեկվա մտքերի շարունակությունն է։ Դա է պատճառը, որ հոռետեսներին այնքան դժվար է փոխել իրենց աշխարհընկալումը: Անհրաժեշտ է բառացիորեն «մաքրել» ուղեղը և ստիպել արձագանքել դրական երևույթներին:

4. Մենք տեսնում ենք այն, ինչի մասին մտածում ենք

Ցանկացած միտք վերածվում փորձի: Օրինակ, եթե դուք երազում եք Փարիզ ուղևորության մասին, ապա ամենուր կհանդիպեք այդ քաղաքի մասին հիշեցումների: Ուզում եք փոխել շրջապատող աշխարհը՝ փոխեք ձեր մտքերը:

5. Ուղեղն անհրաժեշտ է մարզել, ինչպես մկանները

Ուղեղը ոչնչով չի տարբերվում է մկաններից, այն նույնպես անհրաժեշտ է մարզել: Ուղեղի համար օգտակար է սովորելը, ֆիզկուլտուրան մաքուր օդին, ճիշտ սնունդը, առողջ քունը, ճանապարհորդությունը դեպի նոր վայրեր, անծանոթ գործունեությամբ զբաղվելը, գրառումների կատարումը, պարը, անգամ «Տետրիս» խաղալը:

6. Ուղեղը երբեք չի հանգստանում

Անգամ, երբ մենք քնած ենք, ուղեղը շարունակում է ջանասիրաբար աշխատել: Ընդ որում՝ քնի ժամանակ դրա ակտիվությունը շատ ավելի բարձր է, քան ցերեկը:

7. Կենսական անհրաժեշտություն ժամանակ առ ժամանակ «անջատվելը»

Հազարավոր բացասական մտքերի մեջ չխեղդվելու համար անհրաժեշտ է «անջատվել» և հանգիտ տալ իմունային համակարգին: Մի մոռացեք ակտիվ հանգստի մասին, ուղեղի համար հենց դա է ամենաօգտակարը:

8. Մոռանալը լավ է, այդպես մենք պահպանում ենք նյարդային համակարգի ճկունությունը

Նոր հիշողությունների պահպանման համար ուղեղին անհրաժեշտ է ազատվել հներից: Հրաշալի կլիներ, եթե մենք ինքներս կարողանայինք որոշել` ինչը մոռանալ, ինչը՝ ոչ: Իսկ դրա համար պետք է հաճախ օգտագործել այն տեղեկությունը, որը ցանկանում ենք պահպանել:

9. Ուղեղը զգայուն չէ ցավի նկատմամբ

Ուղեղն արձագանքում է ցավին, բայց ընկալիչների բացակայության պատճառով ուղեղը` ինքը, ցավ չի զգում: Թեև այս հանգամանքը չի տարածվում բազմաթիվ անոթների, նյարդերի և հյուսվածքների վրա, որոնցով շրջապատված է ուղեղը:

10. Մենք կարող ենք փոխել մեր ուղեղը

Ցանկացած գործունեություն խթանում է ուղեղում նոր նեյրոնային հանգույցների առաջացումը: Եթե մենք կարծում ենք, որ ի վիճակի չենք հասնել առաջխաղացման, ապա ժամանակի ընթացքում այս միտքը միայն ամրապնդվում է գիտակցության մեջ: Բայց եթե փոխարինենք կարգավորումներն «ինձ ամեն ինչ կհաջողվի» արտահայտությամբ, ապա ուղեղին ինքը կսկսի հնարավորություններ ստեղծել դրանք իրականացնելու համար:

Մենք հնարավորություն ունենք հասնելու բացարձակապես ամեն ինչի: Կարևորը հավատալն է: -0-