ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը Պեկինում կազմակերպված զուգարանների միջազգային ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է զուգարանակոնքի բարձր տեխնոլոգիական մոդել, որը չի պահանջում ջուր և կոյուղատար։
Բարձր տեխնոլոգիական զուգարանակոնքը քիմիական ռեագենտների միջոցով կեղտը վերածում է պարարտանյութի և մաքուր ջրի, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Bloomberg–ին։
«Այստեղ ներկայացված տեխնոլոգիաները սանիտարիայի ոլորտի ամենազգալի ձեռքբերումն են վերջին 200 տարվա ընթացքում», – գործակալությունը մեջբերում է Գեյթսի խոսքերը։
Միլիարդատիրոջ խոսքով, մարդկային կղանքի ուտիլիզացիան կօգնի լավացնել մանկական մահացության հետ կապված իրավիճակն ու տարեկան 233 մլրդ դոլարով կկրճատի խոլերայի, փորլուծության և ջրի ցածր որակի ու սանիտարական վատ պայմանների հետ կապված վտանգավորի հիվանդությունների պայքարի համար նախատեսվող ծախսերը։
Նշվում է նաև, որ մոդելի ուսումնասիրության և մշակման համար յոթ տարում ծախսվել է 200 մլն դոլար։–0–